Logo

Articles

Երեւանում մահացել է ամենահին օրենքով գողերից մեկը՝ Խոյը

khow 5Երեւանում ապրիլի 23-ին, 77 տարեկան հասակում, քաղցկեղից մահացել է ամենատարեց հայ օրենքով գողերից մեկը՝ Ռաֆիկ Խոյեցյանը, ով հայտնի է Խոյ մականունով: Բնիկ երեւանցի Ռաֆիկ Խոյեցյանը համարվում էր հին սերնդի ամենաազդեցիկ ու հայտնի հայ օրենքով գողերից մեկը: Վերջին տարիներին նա հեռացել էր քրեական կյանքից՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ իր լիազորությունները հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին: Օրենքով գողի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ այդ կապակցությամբ, սպասվում է, որ Երեւան կժամանեն հետխորհրդային ողջ տարածքում գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.