Created on Thursday, 25 April 2013 03:06 Written by AMGA TV
Թոբիաս Սամըրսը` Նորթրիջում 10-ամյա աղջկա առեւանգման հիմնական կասկածյալը ձերբակալվել է Մեքսիկայում: Սամըրսին 37 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` առեւանգման, գողությունների եւ երեք տասնյակի չափ սեռական հանցագործությունների մեջ: Սամմըրսն իր քրեական արարքները սկսել է կատարել 2002 թվականից, եւ նրան մի քանի ցմահ ազատազրկում է սպառնում: Սամըրսի հանցակից Դենիել Մարտինեսը ձերբակալվել էր ապրիլի 3-ին, եւ դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել առեւանգումների եւ գողությունների մեջ: Սամերսն ու Մարտինեսը երեխային առեւանգել էին մարտի 27-ին, նրանք պատուհանից մտել էին տուն եւ տարել երեխային: Մարտինեսը միայն վարորդի ֆունկցիա է կատարել, ապա հեռացել: Մի քանի ժամ անց փոքրիկին գտել էին Վուդլենդ Հիլզի Starbucks սրճարանի մոտ` բռնության հետքերով, սակայն կենդանի: