A+ A A-

13 November 2012

Սիրիայում վնասվել է հայկական եկեղեցին

armmm 5Սիրիայում կառավարական զորքերի եւ զինյալ ընդդիմության միջեւ շարունակվող բախումների հետեւանքով էական վնաս է կրել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի փոխանցմամբ, եկեղեցին եւ Մեծ եղեռնի նահատակների հուշահամալիրը վնասվել է հարակից շենքերի մոտ տեղի ունեցած կրակոցների եւ պայթյունների հետեւանքով։ Այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպում հրկիզվել էր Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին։Այն դարձյալ բախումների կիզակետում էր հայտնվել, սակայն ավելի ուշ վանդալիզմի զոհ էր դարձել։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաեւ եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, ենթադրաբար, դարձյալ բախումների կիզակետում է հայտնվել եւ վնասվել է փոխհրաձգության եւ ռմբակոծությունների հետեւանքով։   Read more

Ստամբուլ մեկնող ավտոբուսը շրջվել է

bbbbus 5 Երեւանից Ստամբուլ մեկնող Մերսեդես Բենս մակնիշի ավտոբուսը Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել: Ավտովթարի հետեւանքով զոհվել է 45-ամյա Արաքսի Վրեժի Ղազարյանը: Եւս 36 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանցից 25-ին տեղափոխել են Գյումրիի եւ Աշոցքի բժշկական կենտրոններ: Հիվանդներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Նրա մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածք, գլխի եւ ականջի բաց վերքեր, ինչպես նաեւ կոտրվածք։ Հիվանդը դուրս է բերվել շոկային վիճակից։ Տուժածներից հինգի վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության՝ լավացման դինամիկայով։ Մյուսների վիճակն ավելի թեթեւ է։ Հայտնի է, որ ավտոբուսը փորձել է շրջանցել թուրքական ավտոբուսին, սակայն կորցրել է կառավարումը եւ շրջվել: Դեպքի վայրում աշխատել են փրկարարները, որոնք հանել են տուժածներին: Read more

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվեցին

levv 5Հայ ազգային կոնգրեսը չի բացառել, որ նախագահական ընտրություններին միասնական թեկնածու ներկայացնեն Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ: Նման հայտարարություն արել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այսօր Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի Ժողովրդական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀԱԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը, որին ՀԱԿ-ի կողմից մասնակցել են Լեւոն Զուրաբյանն ու Տեր-Պետրոսյանի գրասենյակի վարիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Հանդիպումից հետո հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, Լեւոն Զուրաբյանը, մասնավորապես, ասաց. - Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել։ Նշենք, որ ՀԱԿ-ից հեռացած գործիչները պնդում են, թե չի կարելի համագործակցել Մարտի 1-ին հիմնական դերակատարում ունեցած եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված քաղաքական ուժի հետ, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մյուսները համառորեն շարունակում են համագործակցել: Ինչպես այդ կապակցությամբ արձանագրել է Առաջին լրատվական կայքը, Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն ամուսացան ՀԺԿ-ի գրասենյակում:   Read more

Պայթյուն Ինդիանապոլիսում

blll 4Ինդիանա նահանգի Ինդիանապըլիս քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով, նախնական տվյալների համաձայն, 2 մարդ է զոհվել: Պայթյունը որոտացել է շաբաթ օրը՝ ժամը 23.00-ին, South Stop 11 Road եւ South Sherman Drive փողոցների խաչմերուկում։ Այն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քամի մղոն հեռավորության վրա։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները տեսել են, որ 2 երկհարկանի բնակելի տուն ամբողջովին ավերվել է, հարեւանությամբ գտնվող մոտ 10-ն էլ վնասվել են։ Հրշեջ ծառայությունը հաստատել է դեպքի վայրում 2 մարդու մահվան լուր, 7 մարդ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները տարհանել են տարածքի մոտ 200 բանկիչներիՀրդեհաշիջման աշխատանքներին մանսակցել է 75 հրշեջ: Նախապես լուրեր էին տարածվել, թե պայթյունը որոտացել է ինքնաթիռի պատճառով, սակայն քաղաքապետ Գրեգ Բոլըրդը հերքել է այն լուրերը, թե տան վրա օդանավ է ընկել։ Ըստ հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Քեննի Բեյկընի՝ այս ողբերգության զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տների փլատակաների վրա աշխատանքները դեռ շարունակվում են եւ չի բացառվում, որ դրանցում կարող են մարդիկ լինել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսելRead more

Պետրեըսը հրաժարական տվեց

petr 5 ԱՄՆ-ի CIA-ի ղեկավար Դեւիդ Պետրեըսը հրաժարական է տվել կնոջը դավաճանելու համար: Նոյեմբերի 10-ին Պետրեուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է իր հրաժարականը: CIA-ի աշխատակիցներին ուղղված նամակում Պետրեըսը նշել է իր քայլի դրդապատճառները: 37 տարվա համատեղ կյանքից հետո ես սիրավեպ եմ ունեցել: Նա նշել է, որ նման պահվածքն անընդունելի է ոչ միայն ամուսնու, այլեւ նման կազմակերպության ղեկավարի համար: Պետրեըսի հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ Օբաման ընդգծել է, որ նա տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ին անգնահատելի ծառայություններ է մատուցել` երկիրն ավելի անվտանգ եւ ուժեղ դարձնելով: CIA-ի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Պետրեըսի տեղակալ Մայքլ Մորելը: Պարզվում է՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեւիդ Պետրեըսի հրաժարականի պատճառ դարձած սիրային կապի բացահայտումը պատահական սկիզբ է ունեցել: FBI-ն պարզել էր, որ Պետրեուսը արտաամուսնական կապի մեջ է իր մասին կենսագրական գրքի հեղինակ Փոլա Բրադուելի հետ: FBI-ի ուշադրությունը Բրադուելը գրավել է այն պահից, երբ փորձել է ջարդել Պետրեըսի անձնական էլեկտրոնային փոստը՝ պարզելու համար, թե ո՞ւմ հետ է նամակագրական կապի մեջ գտնվում CIA ղեկավարը: Հենց այդ բանից հետո էլ ԱՄՆ հատուկ ծառայությունները սկսել են հետեւել 40-ամյա լրագրողուհուն: FBI-ն փորձում է պարզել, թե արդյոք CIA-ի նախկին ղեկավարի հետ շփման ընթացքում նրան հասանելի եղել են վարչության գաղտնի նյութերը եւ գեներալի էլեկտրոնային փոստը: 59-ամյա Դ. Պետրեըսը ԱՄՆ CIA-ի ղեկավար էր դարձել 2011 թվականին: Մինչ այդ նա զբաղեցրել է գլխավոր պաշտոններ ՆԱՏՕ-ում: Նրա կին Հալին գլխավորում է զինծառայողների ընտանիքներին աջակցող հանձնաժողովներից մեկը: Read more

Մահացել են թունավոր սնկի պատճառով

sunk 5Տարեց երկու անձինք մահացել են թունավոր սունկ ուտելու պատճառով: Փլեսյ շրջանի ոստիկանության սերժանտ Քերըլ Ուոլշի խոսքով, դժբախտ միջադեպը տեղի է ունեցել Լումըս քաղաքում, ծերանոցում: Երկու կանայք, որոնք բնակվում էին Golden Age Villa-ում, առողջական խնդիրներ են ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: ԲԺիշկներին չի հաջողվել փրկել 86-ամյա Բարբըրա Լոպեսի եւ 73-ամյա Թերեսա Օլեսնեւիչի կյանքը

Ծերանոցի աշխատակցուհին, ով պատրաստել էր սունկը, եւ եւս երեք հիվանդներ այժմ գտնվում են հիվանդանոցում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն որեւէ հանցակազմ չի հայտնաբերվել, դեպքը որակվել է որպես դժբախտ պատահարRead more

Լոս Անջելեսում հայ տղամարդը փրկել է վարորդի կյանքը

marttt 4Շերման Օքսում հայ տղամարդը փրկել է վարորդի կյանքը՝ դուրս բերելով նրան այրվող մեքենայից: Կիրակի գիշերը, ժամը 3-ի սահմաններում 405 մայրուղու վրա Տոյոտա մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Լոս Անջելեսի բնակիչ, 23-ամյա Թիմոթի Թրուքը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ավտոմայրուղու արգելապատնեշին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մեքենան շրջվել է եւ բռնկվել: Վարորդին օգնության է վազել Խորեն Մուղալյանը, ով դանակի օգնությամբ դուրս է բերել Թրուքին այրվող մեքենայից: Մեկ այլ անցորդ` Ջեյսըն Էբրըհըմը օգնել է Խորենին այդ հարցում: Տոյոտայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ կալանավորել ու մեղադրանք առաջադրել ոչ սթափ վիճակում կամ թմրամիջոցների ազդեցության ներքո մեքենա վարելու համար: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel