Logo

Articles

Մահացել են թունավոր սնկի պատճառով

Created on Tuesday, 13 November 2012 00:34 Written by AMGA TV

sunk 5Տարեց երկու անձինք մահացել են թունավոր սունկ ուտելու պատճառով: Փլեսյ շրջանի ոստիկանության սերժանտ Քերըլ Ուոլշի խոսքով, դժբախտ միջադեպը տեղի է ունեցել Լումըս քաղաքում, ծերանոցում: Երկու կանայք, որոնք բնակվում էին Golden Age Villa-ում, առողջական խնդիրներ են ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: ԲԺիշկներին չի հաջողվել փրկել 86-ամյա Բարբըրա Լոպեսի եւ 73-ամյա Թերեսա Օլեսնեւիչի կյանքը

Ծերանոցի աշխատակցուհին, ով պատրաստել էր սունկը, եւ եւս երեք հիվանդներ այժմ գտնվում են հիվանդանոցում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն որեւէ հանցակազմ չի հայտնաբերվել, դեպքը որակվել է որպես դժբախտ պատահար

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.