Logo

Articles

Պայթյուն Ինդիանապոլիսում

blll 4Ինդիանա նահանգի Ինդիանապըլիս քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով, նախնական տվյալների համաձայն, 2 մարդ է զոհվել: Պայթյունը որոտացել է շաբաթ օրը՝ ժամը 23.00-ին, South Stop 11 Road եւ South Sherman Drive փողոցների խաչմերուկում։ Այն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քամի մղոն հեռավորության վրա։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները տեսել են, որ 2 երկհարկանի բնակելի տուն ամբողջովին ավերվել է, հարեւանությամբ գտնվող մոտ 10-ն էլ վնասվել են։ Հրշեջ ծառայությունը հաստատել է դեպքի վայրում 2 մարդու մահվան լուր, 7 մարդ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները տարհանել են տարածքի մոտ 200 բանկիչներիՀրդեհաշիջման աշխատանքներին մանսակցել է 75 հրշեջ: Նախապես լուրեր էին տարածվել, թե պայթյունը որոտացել է ինքնաթիռի պատճառով, սակայն քաղաքապետ Գրեգ Բոլըրդը հերքել է այն լուրերը, թե տան վրա օդանավ է ընկել։ Ըստ հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Քեննի Բեյկընի՝ այս ողբերգության զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տների փլատակաների վրա աշխատանքները դեռ շարունակվում են եւ չի բացառվում, որ դրանցում կարող են մարդիկ լինել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.