Created on Tuesday, 13 November 2012 00:23 Written by AMGA TV
Շերման Օքսում հայ տղամարդը փրկել է վարորդի կյանքը՝ դուրս բերելով նրան այրվող մեքենայից: Կիրակի գիշերը, ժամը 3-ի սահմաններում 405 մայրուղու վրա Տոյոտա մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Լոս Անջելեսի բնակիչ, 23-ամյա Թիմոթի Թրուքը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ավտոմայրուղու արգելապատնեշին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մեքենան շրջվել է եւ բռնկվել: Վարորդին օգնության է վազել Խորեն Մուղալյանը, ով դանակի օգնությամբ դուրս է բերել Թրուքին այրվող մեքենայից: Մեկ այլ անցորդ` Ջեյսըն Էբրըհըմը օգնել է Խորենին այդ հարցում: Տոյոտայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ կալանավորել ու մեղադրանք առաջադրել ոչ սթափ վիճակում կամ թմրամիջոցների ազդեցության ներքո մեքենա վարելու համար: