A+ A A-

05 September 2012

Մահացել է Մայքլ Քլարկ Դանքինը

dunken 3 54 տարեկան հասակում սրտի կաթվածից Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center, հիվանդանոցում մահացել է ամերիկացի դերասան Մայքլ Քլարք Դանքինը: Ըստ դերասանի գործակալի հայտարարության` հուլիսի կեսերին Դանքինը ինֆարկտ էր տարել, որից հետո այդպես էլ չէր ապաքինվել: Նրան հիվանդանոց էին տեղափոխել հուլիսի 13-ին եւ մինչ օրս դերասանը գտնվում էր անգիտակից վիճակում: Նրա մահը լիակատար անսպասելի էր հարազատների համար: Մահվան պահին նրա կողքին միայն նրա հարսնացուն է եղել։ -Սա մեծ կորուստ է, Մայքլը մեծ հոգով մարդ էր, կարծես այլ մոլորակից,- հայտարարել է հոլիվուդյան աստղ Թամ Հենքսը, ով Մայքլ Քլարկ Դանքինի հետ խաղացել էր հռչակավոր Կանաչ մղոն ֆիլմում: Մայքլ Դանքինը ծնվել էր 1957 թվականին Չիկագո քաղաքում: Նա թիկնապահ է աշխատել, դերասանական ուղին սկսել է 30 տարեկանից հետո: 1999 թ. նկարահանված Կանաչ մղոն ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար առաջադրվել է Օսկարի: Դանքինը հայտնի է նաեւ Արմագեդըն, Կապիկների մոլորակ, Մեղքերի քաղաք ֆիլմերով: Դանքինը նաեւ հնչյունավորել է մի քանի մուլտֆիլմեր եւ համակարգչային խաղեր:Մահվանից մի քանի տարի առաջ դերասանը բուսակեր էր դարձել եւ ակտիվորեն պայքարում էր կենդանիների իրավունքների պաշտպանության համար: Read more

Սպանվել է կոկաինի թագուհին

ocain 3Կոլումբիայում սպանվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող Գրիզելդա Բլանկոն, ով հայտնի է կոկաինի թագուհի մականունով: BBC-ի փոխանցմամբ, անհայտ անձինք սպանել են 69-ամյա Բլանկոյին, երբ վերջինս դուրս էր գալիս Մեդելին քաղաքի մսի խանութներից մեկից: Գրիզելդա Բլանկոն Կոլումբիայից ԱՄՆ մեծ խմբաքանակներով թմրանյութեր է տեղափոխել սկսած 1970-ականներից: Նա մեծաքանակ մաքսանենգ երթուղիներ է մշակել, որոնցով կոկաինը տեղափոխվում էր տասնամյակներ շարունակ: Կոկայինի թագուհին բազմաթիվ եղանակներ է մշակել, որոնցից շատերը մինչեւ օրս էլ կիրառվոմ են տեղական թմրակարտելների կողմից: 1985թ Բլանկոն ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել է երկարատեւ ազատազրկման: 2004թ ազատվելուց հետո նա արտաքսվել է Կոլումբիա: Ըստ նրա ընտանիքի անդամների, հայրենիք վերադառնալուց հետո Բլանկոն խզել է կապերը հանցագործ աշխարհի հետ:  Read more

Starship խմբի կիթառահար Մարկ Աբրահամյանը մահացել է

star 3Starship խմբի սոլո-կիթառահար Մարկ Աբրահամյանը մահացել է սրտի կաթվածից 46 տարեկան հասակում ` Նեբրասկա նահանգի Նորֆոլկ քաղաքի DeVent Center-ի բեմում ելույթից հետո: Starship-ը համերգաշար էր սկսել, որում նաեւ մասնակցել են պրոգրեսիվ-ռոքերներ Survivor-ը եւ Boston-ը: Շոուի ավարտից անմիջապես հետո Աբրահամյանը գնացել է դիմահարդարման իր սենյակ, որտեղ բողոքել է վատ ինքնազգացողությունից: Երաժշտի համար Շտապ օգնություն են կանչել, սակայն հիվանդանոց տեղափոխելուն պես նա մահացել է: Մարկ Աբրահամյանը Starship-ին միացել է 11 տարի առաջ: Խումբը գործում է 1960-ական թվականներից: Read more

Իսպանիան վտարել է ապօրինի ներգաղթյալների

marrr 4Իսպանիայի եւ Մարոկկոյի անվտանգության ուժերը ապօրինի ներգաղթյալների տեղահանման գործողություն են իրականացրել գիշերը: Ավելի վաղ մոտ 80 մարդ, հասարակածային Աֆրիկայից, ափ էին իջել Ալուսեմաս կղզիներում, որ պատկանում են Իսպանիային, սակայն գտնվում են Մարոկկոյի ափից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա: Բոլոր ներգաղթյալներին ձերբակալել են իսպանական իշխանություններն ու հանձնել Մարոկկոյի ոստիկաններին: Պաշտոնական Մադրիդը շնորհակալություն է հայտնել մարոկկացի գործընկերներին, սակայն խոստովանել է, որ սահմանին իրավիճակը վերահսկելն ավելի է բարդանում: Իսպանիայի արտգործնախարար Մանուել Գարսիա_մարգալլոն կարծում է, որ տեղի ունեցածի ետեւում կանգնած է միջազգային մաֆիան, որը մարդկանց վաճառքով է զբաղվում: Նա կոչ է արել եվրոպական գործընկերներին արագ կերպով զբաղվել սահմանների ամրապնդման եւ ներգաղթի քաղաքականությամբ: Անցած հանգստյան օրերին մի խումբ աֆրիկացիներ փորձել են Իսպանիա ներթափանցել Մելիլից եւ մի քանիսին դա հաջողվել է: Չնայած մետաղական արգելապատնեշների կրկնակի շարքերին, որոնք կառուցված են այդ հատվածում:   Read more

Հալեպում մարտերը շարունակվում են

Aleppo 5Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Հալեպում մարտերն ավելի են ահագնանում: Սիրիական զորքերը զանգվածային հարվածներ են հասցնում այսպես կոչված Սիրիական ազատ բանկի գրոհայինների դիրքերին: Կիրառվում են հրետանի եւ ուղղաթիռներ: Քաղաքում բազմաթիվ շենքեր վնասված են: Իշխանությունները խոստացել են 10 օրում վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը: Հազարավոր պահետսազորայիններ կրկին բանակ են զորակոչվել: Ընդդիմության տվյալներով, հիմնական մարտերն ընթանում են Հալեպի արվարձաններում, կողմերը լուրջ վնասներ են կրում, զոհվել են տասնյակ բնակիչներ: Քաղաքում պարենի սուր պակաս է զգացվում

Հալեպում եւ Դամասկոսում մարտական գործողությունների սրումը հումանիտար աղետի կարող է վերճել: ՄԱԿ-ի տվյալներով, երկրից արդեն օգոստոսին 100 հազար մարդ է փախել, իսկ փախստականների ընդհանուր թիվը կազմում է 235 հազար

Փախստականների թվի աճը քննարկվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպմանը: Մաուրերը մտադիր է կարմիր մահիկի հետ ծրագիր սկսել` ռազմական գործողություններից առավել տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցումRead more

Դաժան սպանություն Նյու Ջերսիում

stab 4Հանցագործը ներթափանցել է Նյու Ջըրզիի Քամդըն քաղաքի տներից մեկն ու դանակահարել 6-ամյա Դամինիկ եւ 12-ամյա Էմբըր Էնդուհարներին: Տղան մահացել է տեղում, ստացած վնասվածքներից, իսկ իսկ երորդ երխան ով 14 տարեկան է եւ ստանձնել էր քրոջ եւ եղբոր խնամքը մինչեւ իրենց մոր ետվիրահատական ապաքինումը մի կերպ հաջողվել է դուրս պրծնել եւ օգնություն կանչել հարեւաններից: Երեխային տեղափոխել հիվանդանոց, բժիշկները ներկայումս նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Ոստիկանների հետ զրույցում Էմբըրը հայտնել է հանցագործի անունը, նա տեղական քահանայի 20-ամյա որդին է` Փապի մականունով, ով գումար էր վաստակում երեխաներին հետեւելով, եւ վայելել է ծնողների լիակատար վստահությունը: Հարեւաններն իրենց հերթին ոստիկաններին պատմել են, որ մոտ երկու ամիս առաջ Դամինիկի եւ Էմբըրի մայրն ու Փապին լուրջ բախում են ունեցել: Երեխաների մայրը դաժան դեպքի օրը գտնվել է հիվանդանոցում, իսկ երեխաներին հետեւում էր նրանց ավագ քույրը: Ոստիկանները դեպքից ժամեր անց ձերբակալել են գլխավոր կասկածյալին` Փապի մականունով Օսվալդո Ռիվերային եւ այժմ հարցաքննում են նրան: Պարզվել է, որ նա թմրանյութեր է օգտագործել` նախքան սպանություն կատարելը: Եթե դատարանը նրա մեղքը հաստատի, ապա Ռիվերային ցմահ ազատազրկում է սպառնում:   Read more

Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները

lafires 4Կալիֆոռնիայի փրկարարական ծառայությունները շարունակում են պայքարը Սան Գեբրիել լեռներում բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ, որըն այրել է շուրջ 4 հազար ակր տարածք: Այս պահի դրությամբ, հրշեջներին հաջողվել է տեղայնացնել ընդամենը 5 տոկոսը: ԱՄՆ անտառների պահպանության ծառայության ներկայացուցիչ Ջան Վեգնըրի խոսքով, Angeles National Forest-ում բռնկված հրդեհը հնարավոր կլինի մարել եկող շաբաթվանից ոչ շուտ: Կրակը տարածվել էր Լոս Անջելեսից հյուսիս-արեւելք եւ ծխի թանձր քուլաները երեւում են քաղաքից: Տեղական իշխանությունների վերջնական տվյալներով, տարհանվել է 12 հազար զբոսաշրջիկ եւ տեղի 50 բնակիչ, որոնք երեկ նշում էին Աշխատանքի օրը: Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 700-ից ավելի բրանդմայստերներ, վեց ուղղաթիռ, ինքնաթիռներ, հատուկ բուլդոզերներ: Չորս մարդ, այդ թվում` երկու հրշեջ մարմնական վնասվածքներ են ստացել, սակայն այրվածքները ծանր չեն եղել եւ նրանց հոսպիտալացում չի պահանջվել: Ոստիկանությունը փորձում է պարզել հրդեհի առաջացման պատճառները: Դեպքի վայրում աշխատողները ամբողջությամբ այրված մեքենա են գտել, սակայն դեռ պարզ չէ` դա է եղել հրդեհի պատճառը, թե ոչ: Համենայն դեպս, չի բացառվում նաեւ միտումնավոր հրդեհման վարկածը:  

Read more

Վթար Երեւանում

kammm 6Մաշտոցի պողոտայում միկրոավտոբուսի վթարից 4 մարդ է տուժել: Այսօր, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում, փակ շուկայի մոտ գտնվող թունելում 100 համարի միկրոավտոբուսը բախվել է պատնեշին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 100 համարի Գազել մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին: Վթարի հետեւանքով ուղեւորներ՝ 53-ամյա Ա. Գալստյանը, 80-ամյա Ն.Միքայելյանը, 52-ամյա Գ. Գալստյանը, 63-ամյա Ա. Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Մարգարյանի անվան հիվանդանոց: Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երթուղային տաքսու վարորդը փորձել է փախցնել մեքենան, որպեսզի չբախվի դիմացից ընթացող մեքենային: Բժիշկների գնահատմամբ, վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում: Read more

Ռասսել Քրոուին փրկել են խորտակվելուց

 

russel 5Աշխարհահռչակ օսկարակիր դերասան Ռասսըլ Քրոն փրկվել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության աշխատակիցների կողմից Լոնգ-Այլընդ նեղուցում: Նախօրեին 48-ամյա ավստրալացի դերասանը իր ընկերոջ հետ մեկնել է նավակներով  զբոսանքի, եւ երկուսով կորել են: Երեկոյան ԱՄՆ ափային պահպանության ծառայության աշխատակիցները, ովքեր այդ հատվածում պարեկություն էին իրականացնում, օգնության կոչեր են լսել, իսկ քիչ անց նրանց նավակը Քրոի մակույկը քաշելով տեղափոխել է դեպի մոտակա ափ:Նրանք պարզապես մոլորվել էին, քանի որ արդեն մութ էր: Այս միջադեպը չի կարելի փրկարարական գործողություն անվանել, ես դա, ավելի շուտ, օգնության տրամադրում կանվանեի: Ոչ ոք 911 կամ մեկ այլ նման ծառայության չի դիմել: Աշխատակիցները պարզապես մոտակայքում են հայտնվել դժվար պահին, - ասել է ափային պահպանության աշխատակից էնթընի Կոզակը` նշելով, որ դժվար պահին Քրոն իրեն շատ լավ է դրսեւորել: Read more

Ինքնասպանություն Երեւանում

shamsh 6Այսօր` սեպտեմբերի 4-ին, Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Նարդոսի 2-րդ նրբանցքի բնակիչ եւ հայտնել, որ իր տղան` 33-ամյա Գեւորգ Հարությունյանը, երեկվանից տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Մինչ ոստիկանները քննություն կկատարեին, ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցի վրա գտնվող Ջրմուղի հարեւանությամբ գտնվող ծառերի մեջ մի երիտասարդ է կախվել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ երիտասարդը Գեւորգ Հարությունյանն է: Նրա հարազատները հայտնել են, որ երիտասարդն օրեր առաջ, ինքնասպանության նպատակով, կտրել է իր ձեռքի երակները, ինչի առթիվ Ոստիկանության էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել: Ոստիկանությունը պարզում է ինքնասպանության հանգամանքները: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel