Logo

Articles

Դաժան սպանություն Նյու Ջերսիում

stab 4Հանցագործը ներթափանցել է Նյու Ջըրզիի Քամդըն քաղաքի տներից մեկն ու դանակահարել 6-ամյա Դամինիկ եւ 12-ամյա Էմբըր Էնդուհարներին: Տղան մահացել է տեղում, ստացած վնասվածքներից, իսկ իսկ երորդ երխան ով 14 տարեկան է եւ ստանձնել էր քրոջ եւ եղբոր խնամքը մինչեւ իրենց մոր ետվիրահատական ապաքինումը մի կերպ հաջողվել է դուրս պրծնել եւ օգնություն կանչել հարեւաններից: Երեխային տեղափոխել հիվանդանոց, բժիշկները ներկայումս նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Ոստիկանների հետ զրույցում Էմբըրը հայտնել է հանցագործի անունը, նա տեղական քահանայի 20-ամյա որդին է` Փապի մականունով, ով գումար էր վաստակում երեխաներին հետեւելով, եւ վայելել է ծնողների լիակատար վստահությունը: Հարեւաններն իրենց հերթին ոստիկաններին պատմել են, որ մոտ երկու ամիս առաջ Դամինիկի եւ Էմբըրի մայրն ու Փապին լուրջ բախում են ունեցել: Երեխաների մայրը դաժան դեպքի օրը գտնվել է հիվանդանոցում, իսկ երեխաներին հետեւում էր նրանց ավագ քույրը: Ոստիկանները դեպքից ժամեր անց ձերբակալել են գլխավոր կասկածյալին` Փապի մականունով Օսվալդո Ռիվերային եւ այժմ հարցաքննում են նրան: Պարզվել է, որ նա թմրանյութեր է օգտագործել` նախքան սպանություն կատարելը: Եթե դատարանը նրա մեղքը հաստատի, ապա Ռիվերային ցմահ ազատազրկում է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.