Logo

Articles

Սպանվել է կոկաինի թագուհին

ocain 3Կոլումբիայում սպանվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող Գրիզելդա Բլանկոն, ով հայտնի է կոկաինի թագուհի մականունով: BBC-ի փոխանցմամբ, անհայտ անձինք սպանել են 69-ամյա Բլանկոյին, երբ վերջինս դուրս էր գալիս Մեդելին քաղաքի մսի խանութներից մեկից: Գրիզելդա Բլանկոն Կոլումբիայից ԱՄՆ մեծ խմբաքանակներով թմրանյութեր է տեղափոխել սկսած 1970-ականներից: Նա մեծաքանակ մաքսանենգ երթուղիներ է մշակել, որոնցով կոկաինը տեղափոխվում էր տասնամյակներ շարունակ: Կոկայինի թագուհին բազմաթիվ եղանակներ է մշակել, որոնցից շատերը մինչեւ օրս էլ կիրառվոմ են տեղական թմրակարտելների կողմից: 1985թ Բլանկոն ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել է երկարատեւ ազատազրկման: 2004թ ազատվելուց հետո նա արտաքսվել է Կոլումբիա: Ըստ նրա ընտանիքի անդամների, հայրենիք վերադառնալուց հետո Բլանկոն խզել է կապերը հանցագործ աշխարհի հետ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.