Logo

Articles

Մահացել է Մայքլ Քլարկ Դանքինը

dunken 3 54 տարեկան հասակում սրտի կաթվածից Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center, հիվանդանոցում մահացել է ամերիկացի դերասան Մայքլ Քլարք Դանքինը: Ըստ դերասանի գործակալի հայտարարության` հուլիսի կեսերին Դանքինը ինֆարկտ էր տարել, որից հետո այդպես էլ չէր ապաքինվել: Նրան հիվանդանոց էին տեղափոխել հուլիսի 13-ին եւ մինչ օրս դերասանը գտնվում էր անգիտակից վիճակում: Նրա մահը լիակատար անսպասելի էր հարազատների համար: Մահվան պահին նրա կողքին միայն նրա հարսնացուն է եղել։ -Սա մեծ կորուստ է, Մայքլը մեծ հոգով մարդ էր, կարծես այլ մոլորակից,- հայտարարել է հոլիվուդյան աստղ Թամ Հենքսը, ով Մայքլ Քլարկ Դանքինի հետ խաղացել էր հռչակավոր Կանաչ մղոն ֆիլմում: Մայքլ Դանքինը ծնվել էր 1957 թվականին Չիկագո քաղաքում: Նա թիկնապահ է աշխատել, դերասանական ուղին սկսել է 30 տարեկանից հետո: 1999 թ. նկարահանված Կանաչ մղոն ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար առաջադրվել է Օսկարի: Դանքինը հայտնի է նաեւ Արմագեդըն, Կապիկների մոլորակ, Մեղքերի քաղաք ֆիլմերով: Դանքինը նաեւ հնչյունավորել է մի քանի մուլտֆիլմեր եւ համակարգչային խաղեր:Մահվանից մի քանի տարի առաջ դերասանը բուսակեր էր դարձել եւ ակտիվորեն պայքարում էր կենդանիների իրավունքների պաշտպանության համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.