A+ A A-

02 August 2012

Կոնգրեսն ընդունեց Իրանի դեմ պատժամիջոցները

congress 5ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագիծը: Սենատը` միաձայն, իսկ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ` 421 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ, ընդունել է օրինագիծը, որով պատիժ է սահմանվում այն ֆինանսական ինստիտուտների, բեռնափոխադրող եւ այլ ընկերությունների նկատմամբ, որոնք Իրանի հետ կհամագործակցեն էներգետիկ, ֆինանսական եւ տրանսպորտային ոլորտներոմ: Պատժամիջոցի նպատակն է խստացնել Իրանից նավթի եւ նավթամթերքի արտահանման արգելքը: Փաստաթուղթն ուղարկվել է նախագահի վավերացմանը, որն այս շաբաթ արդեն իսկ համաձայնել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնել: Չնայած այն բանին, որ Իրանը պնդում է, թե ուրանի հարստացման ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, սակայն ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Read more

02 August 2012

Սան Բեռնարդինո քաղաքը դատարան է դիմել

bernar 4Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքը դատարան է դիմել վարկատուներից պաշտպանվելու համար: Դիմումը ներկայացվել է օգոստոսի 1-ին: Քաղաքային իշխանությունները գրեթե մեկ միլիարդ դոլարի պարտք ունեն, ինչը գրեթե հավասար է նրանց բոլոր բաժնետոմսերին: Reuters-ի փոխանցմամբ, ընթացիկ ֆինանսական տարում քաղաքի բյուջեի պակասորդը կկազմի 45 մլն դոլար: Համաձայն արտահերթ եռամսյա ծրագրի, որը հավանության է արժանացել քաղաքային իշխանությունների կողմից, հուլիսի վերջին քաղաքը դադարեցնում է պարտքերի վճարումը եւ ժամանակավորապես ընդհատում որոշ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը: Միաժամանակ, տեղի դատախազությունը պնդում է, որ վերջին 13 տարվա ընթացքում պաշտոնյաները քաղաքապետին եւ քաղաքային խորհրդին կեղծ տվյալներ են ներկայացրել բյուջեի վերաբերյալ` թաքցնելով պարտքի իրական չափերն ու պակասորդը: Սան Բեռնարդինոն Կալիֆոռնիայի երրորդ քաղաքն է, որ դիմել է սնանկությունից իրեն պաշտպանելու խնդրանքով: Read more

02 August 2012

Գլենդելի զբոսայգիների նոր նախագծերը

sign 4Գլենդելի քաղաքային խորհուրդը մի քանի նախագծեր է հաստատել, որոնք վերաբերում են զբոսայգիների կառուցմանը եւ նոր զբոսայգու ձեւավորմանը։ Սույն նախագծերը վերաբերում են նաեւ երկու բաց տեղանքում անվտանգության խստացմանը: Քաղաքային խորհուրդը հաստատել է կես ակր տարածքով Maryland Avenue Park-ի շինարարությունը, որը կարժենա 1,7 մլն դոլար եւ կավարտվի հաջորդ տարի ապրիլին: Հաստատվել է նաեւ, որ անվտանգության դարպասներ կտեղադրվեն Brand եւ Carr զբոսայգիներում՝ մինչեւ տարվա վերջ, ինչը մոտ 510 հազար դոլար կարժենա. նախորդ տարիներին Գլենդելի բնակիչները բողոքել են այդ տեղանքների անվտանգության խնդիրներից: Ըստ նրանց՝ այդ զբոսայգիների տարածքը թմրանյութերի վաճառքի եւ ավազակային հանդիպումների կետեր են: Խորհրդի անդամ Արա Նաջարյանը հույս է հայտնել, որ այդ կերպ կլուծվեն Carr զբոսայգու խնդիրները եւ խոստովանել, որ դա խնդրահարույց զբոսայգի է իրենց համար: Read more

02 August 2012

Բըրբենքում գտել են կորած գործակալի դին

burb 5Բըրբենքում նախօրեին հայտնաբերված դին FBI-ի անհետ կորած գործակալ Ստեֆըն Այվընսն է: Ոստիկանությունը դիակի դատաբժշկական փորձաքննություն է իրականացրել եւ այսօր հայտարարել, որ մահացածը հենց Այվընսն է: Նրա դին գտել էին նախօրեին գիշերը, երբ երկու հեծանվորդներ անցնում էին այն տարածքով, որի մերձակայքում բնակվում է Այվենսը: Ըստ քննիչների, բոլոր հիմքերը կան կարծելու, թե դիակն այդտեղ եղել է կորելու առաջին օրվանից: Նշենք, որ Այվենսն անհետ կորել էր մայիսի սկզբին: 35-ամյա գործակալը, ըստ ազգականների, եղել է դեպրեսիայի մեջ եւ կարող էր ինքնասպանություն գործել: Ոստիկանությունը տեւական ժամանակ որոնել էր, նրան, սակայն միայն երկուսուկես ամիս անց գտել են: հայտնի է, որ Ստեֆըն Այվընսը կին եւ մեկ տարեկան երեխա ունի, 8 տարի աշխատում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյում եւ լավ ոստիկանի համարում ուներ:   Read more

Պանետան այցելել է Իսրայել

pann 5Պաշտպանության նախարար Լիոն Պանետան պաշտոնական այցով ժամանել է Իսրայել: Երեկ նա եղել է Եգիպտոսում եւ պաշտոնական բանակցություններ վարել, իսկ այսօր ժամանել է Իսրայել: Պանետան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նախագահ Շիմոն Պերեսի եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ կքննարկի Իրանի միջուկային ծրագիրը: Բացի այդ, Պենտագոնի ղեկավարը Իսրայելի ղեակավարության հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը եւ կդիտի Երկաթե գմբեթ հակահրթիռային համակարգը: Իսրայելում նա հայտարարել է, թե Իրանի միջուկային օբյեկտների վրա հարված առաջիկայում չի լինելու: -Մենք քննարկելու ենք դեպքերի զարգացման տարբեր պայմաններ եւ մեր հավանական պատասխանները դրանց,- ասել է Պենտագոնի ղեկավարը: Պանետան կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի իշխանություններն ամեն ինչ անելու են, որ Իրանը միջուկային զենք չստանա: Read more

ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Աֆրիկա

sinegal 4Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի 10-օրյա շրջագայությունն Աֆրիկա, որի ընթացքում նա մտադիր է այցելել յոթ երկիր: Այս երկրներից առաջինը դարձել է Սենեգալը, որտեղից Քլինթոնը մտադիր է գնալ Հարավային Սուդան։ Նշենք, որ այս երկիրն առաջացել է միայն անցյալ տարի Սուդանից տարանջատման հետեւանքով։ Այդ երկրի, ինչպես նաեւ Ուգանդայի, Քենիայի եւ Մալավիի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի վաճառքի, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ակնկալվում է, որ պետքարտուղարը կհայտարարի ԱՄՆ-ի՝ աֆրիկյան երկրներին ցուցաբերվող նոր օգնության ծրագրերի մասին։ Քլինթոնը մասնավոր այց կկատարի նաեւ Հարավային Աֆրիկա, որտեղ կհանդիպի երկրի 94-ամյա նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հետ։ Քլինթոնի շրջագայությունը կեզրափակվի Գանայում, ուր Քլինթոնը կմասնակցի նախկին նախագահ Ջոն Աթ Միլզի հուղակավորությանը:   Read more

Անցած տարին բեկումնային էր ահաբեկչության դեմ պայքարում

ahab 5ԱՄՆ-ը համարում է, որ 2011 թվականը բեկումնային էր ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում: Անցած տարի աշխարհում տեղի են ունեցել ավելի քիչ ահաբեկչական հարձակումներ, քան 2005 թվականին: Այս մասին ասված է ահաբեկչության խնդրին վերաբերող ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած զեկույցում: Այդ ոլորտում որպես կարեւորագույն իրադարձություն նշվում է 2011-ի մայիսին Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադընի մահը: Խմբավորման կրած ընդհանուր վնասները հանգեցրել են նրա ակնհայտ անկման: Միեւնույն ժամանակ, փորձագետները մատնանշում են ծայրահեղականների ակտիվացում այնպիսի անկայուն երկրներում, ինչպիսիք են` Լիբիան, Նիգերիան եւ Մալին: Պետդեպարտամենտը Իրանն անվանում է ահաբեկչության առաջատար հովանավորներից մեկը եւ անհանգստություն հայտնում Պակիստանում տեղակայված Հակկանի ցանցի առնչությամբ: Զեկույցի հեղինակների տվյալներով` 2011 թվականին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել ավելի քան 10 հազար ահաբեկչական գործողություն, որին զոհ է գնացել 12,5 հազար մարդ: Read more

Ռոմնիի օգնականը վիրավորել է լրագրողներին

Gorka 5Իսրայելում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռամնիի հնչեցրած հայտարարության շուրջ սկանդալն անսպասելի շարունակություն է ունեցել Լեհաստանում: Այս անգամ իրադարձությունների կենտրոնում է հայտնվել ոչ թե Ռամնին, այլ նրա մամուլի խոսնակ Ռիկ Գորկան: Նրա նյարդերը տեղի են տվել, եւ նա սկսել է բղավել լրագրողների վրա` վերջիններիս ուղարկելով գրողի ծոցն ու առաջարկելով համբուրել իր հետույքը, երբ վերջիններս փորձել են Ռամնիից պարզել, թե ինչ նկատի ուներ, որ ասում էր, թե Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Նախագահի թեկնածուն անտեսել է լրագրողների խնդրանքը, իսկ նրա մամուլի խոսնակը բղավել է, կորեք գրողի ծոցը, Իսկ CNN-ի, New York Times-ի եւ Washington Post-ի լրագրողները ստացել են առավել ծայրահեղ առաջարկ` հետույքը համբուրելու տեսքով: Ավելի ուշ Ռիկ Գորկան զանգահարել է ամերիկացի լրագրողներին ու ներողություն խնդրել` խոստովանելով, որ իր արարքն անհարիր էր:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel