Logo

Articles

Բըրբենքում գտել են կորած գործակալի դին

burb 5Բըրբենքում նախօրեին հայտնաբերված դին FBI-ի անհետ կորած գործակալ Ստեֆըն Այվընսն է: Ոստիկանությունը դիակի դատաբժշկական փորձաքննություն է իրականացրել եւ այսօր հայտարարել, որ մահացածը հենց Այվընսն է: Նրա դին գտել էին նախօրեին գիշերը, երբ երկու հեծանվորդներ անցնում էին այն տարածքով, որի մերձակայքում բնակվում է Այվենսը: Ըստ քննիչների, բոլոր հիմքերը կան կարծելու, թե դիակն այդտեղ եղել է կորելու առաջին օրվանից: Նշենք, որ Այվենսն անհետ կորել էր մայիսի սկզբին: 35-ամյա գործակալը, ըստ ազգականների, եղել է դեպրեսիայի մեջ եւ կարող էր ինքնասպանություն գործել: Ոստիկանությունը տեւական ժամանակ որոնել էր, նրան, սակայն միայն երկուսուկես ամիս անց գտել են: հայտնի է, որ Ստեֆըն Այվընսը կին եւ մեկ տարեկան երեխա ունի, 8 տարի աշխատում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյում եւ լավ ոստիկանի համարում ուներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.