Logo

Articles

ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Աֆրիկա

sinegal 4Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի 10-օրյա շրջագայությունն Աֆրիկա, որի ընթացքում նա մտադիր է այցելել յոթ երկիր: Այս երկրներից առաջինը դարձել է Սենեգալը, որտեղից Քլինթոնը մտադիր է գնալ Հարավային Սուդան։ Նշենք, որ այս երկիրն առաջացել է միայն անցյալ տարի Սուդանից տարանջատման հետեւանքով։ Այդ երկրի, ինչպես նաեւ Ուգանդայի, Քենիայի եւ Մալավիի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի վաճառքի, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ակնկալվում է, որ պետքարտուղարը կհայտարարի ԱՄՆ-ի՝ աֆրիկյան երկրներին ցուցաբերվող նոր օգնության ծրագրերի մասին։ Քլինթոնը մասնավոր այց կկատարի նաեւ Հարավային Աֆրիկա, որտեղ կհանդիպի երկրի 94-ամյա նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հետ։ Քլինթոնի շրջագայությունը կեզրափակվի Գանայում, ուր Քլինթոնը կմասնակցի նախկին նախագահ Ջոն Աթ Միլզի հուղակավորությանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.