Logo

Articles

Սան Բեռնարդինո քաղաքը դատարան է դիմել

bernar 4Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքը դատարան է դիմել վարկատուներից պաշտպանվելու համար: Դիմումը ներկայացվել է օգոստոսի 1-ին: Քաղաքային իշխանությունները գրեթե մեկ միլիարդ դոլարի պարտք ունեն, ինչը գրեթե հավասար է նրանց բոլոր բաժնետոմսերին: Reuters-ի փոխանցմամբ, ընթացիկ ֆինանսական տարում քաղաքի բյուջեի պակասորդը կկազմի 45 մլն դոլար: Համաձայն արտահերթ եռամսյա ծրագրի, որը հավանության է արժանացել քաղաքային իշխանությունների կողմից, հուլիսի վերջին քաղաքը դադարեցնում է պարտքերի վճարումը եւ ժամանակավորապես ընդհատում որոշ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը: Միաժամանակ, տեղի դատախազությունը պնդում է, որ վերջին 13 տարվա ընթացքում պաշտոնյաները քաղաքապետին եւ քաղաքային խորհրդին կեղծ տվյալներ են ներկայացրել բյուջեի վերաբերյալ` թաքցնելով պարտքի իրական չափերն ու պակասորդը: Սան Բեռնարդինոն Կալիֆոռնիայի երրորդ քաղաքն է, որ դիմել է սնանկությունից իրեն պաշտպանելու խնդրանքով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.