amga.tv

Switch to desktop Register Login

18 July 2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ

der 5ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (առաջին անգամ թույլ է տվել դեղամիջոց կիրառել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Truvada անվանմամբ նոր դեղամիջոցը կարող են կիրառել այն մարդիկ, որոնք մտնում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց խմբում, օրինակ, նրանք, ում սեռական զուգընկերները վարակված են դրանով: Դեղամիջոցը 50-75 տոկոսով նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Մի շարք վերլուծաբաններ Truvada-ի հայտնվելն անվանել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ: Մյուս կողմից էլ, որոշ բժիշկներ մտածում են, թե դեղամիջոցն օգտագործողների մոտ ապահովության թյուր զգացողություն կարթնացնի, եւ խորհուրդ են տալիս այն կիրառել հիվանդության կանխարգելման այլ միջոցներին զուգահեռ, այնպիսիք, ինչպիսին են պահպանակները եւ մեխանիկական պաշտպանության այլ միջոցներ:   Read more

Խոշոր երաշտ ԱՄՆ-ում

ersht 4ԱՄՆ մթնոլորտի եւ օվկիանոսի ուսումնասիրության ազգային վարչությունը հայտարարել է, որ հունիս ամսին երաշտ է արձանագրվել ԱՄՆ տարածքի մոտ 55 տոկոսում։ 0դերեւութաբանների տվյալների համաձայն վերջին անգամ նման երեւույթ արձանագրվել էր 1956թ.-ին։ Տուժած շրջաններում ֆերմերները կորցրել են այս տարվա բերքի ավելի քան 30 տոկոսը։ Աղետի գոտին տարածվում է հարավ-արեւմուտքում եւ հարավ-արեւելքում։ Իրավիճակը վատթարանում է անտառային հրդեհների պատճառով։ Կոլորադո նահանգում արձանագրվել է նահանգի պատմության ամենախոշոր հրդեհը, որը մարելու համար պահանջվել է մեկ շաբաթ։   Read more

Վրաստանում վթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել

vrast 3Վրաստանի Ախալքալակ-Բաթումի մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել է, ինչի հետեւանքով վեց ուղեւոր եւ վարորդը մահացել են։ Եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց: Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան, այդ թվում զոհերից մեկը: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսի ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։   Read more

Հայաստանից հեռացողների թիվը շարունակում է աճել

avath 5Հայաստանից հեռացողների թիվը շարունակում է աճել: Այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնողների թիվը դարձյալ գերազանցել է ժամանողների թվին: Զվարթնոց օդանավակայանով Հայաստան է ժամանել 333 հազար 962, մեկնել՝ 384 հազար 37 մարդ: Տարբերությունը կազմում է 50 հազար 75 մարդ: Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկնող եւ ժամանող ուղեւորների թվի ավելացում է նկատվել. 2011 թվականի առաջին կիսամյակում օդանավակայանով Հայաստանից մեկնել էր 360 հազար 611, ժամանել՝ 309 հազար 541 մարդ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Գյումրիի Շիրակ օդանավակայանով երկրից մեկնել է 18 հազար 811, ժամանել՝ 12 հազար 967 մարդ:   Read more

Մեքսիկացիները նոր թունել են հայտնաբերել

tunnel 4Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, թե զինվորականներին հաջողվել է թմրավաճառների կառուցած նոր թունել հայտնաբերել ամերիկա-մեքսիկական սահմանին եւ առգրավել ավելի քան 40 տոննա մարիխուանա: Թունելը Տիհուանայից ձգվում էր դեպի Սան-Դիեգո, եւ վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերված չորրորդ սահմանային թունելն է: Նոր թունելը ամենամեծն է մինչ օրս հայտնաբերվածներից: Այն սկսվում էր Տիհուանայի պահեստներից մեկից եւ ձգվում շուրջ 365 մետր, ընդ որում 100 մետրը ԱՄՆ տարածքում: Այս թունելն էլ դեռեւս ամբողջությամբ պատրաստ չէր, սակայն մեքսիկացի ոստիկանների խոսքով, տպավորիչ է եղել: Շաբաթվա ընթացքում հայտնաբերված չորս թունելներից միայն Սան Լուիսից Յումա հասնող թունելն է, որ ավարտուն է եղել:   Read more

Մահացու վթար Բոլդուին զբոսայգու մոտ

boldween 4Ոստիկանությունը որոնում է անհայտ մեքենայի վարորդին, որ վրաերթի է ենթարկել եւ սպանել 20-ամյա երիտասարդի թիվ 10 մայրուղու վրա, Բոլդուին զբոսայգու շրջանում: Ռուբին Հերո կրտսերը Ֆոնտանայից քայլում էր փողոցով, երբ անցնող մեքենան հարվածել է նրան, նետել ետեւից ընթացող մյուս մեքենայի վրա: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, երկրորդ մեքենայի վարորդը` 47-ամյա Նամ Տրինը Էլ Մոնտիից, կանգնել եւ փրկարար-ծառայություն է զանգահարել: Վրաերթի մեղավորը, ով եղել է շագանակագույն մեքենայով, փախուստի է դիմել դեպքի վայրից: Ռուբին Հերոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է մոտ 20 րոպե անց: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:   Read more

Ստամբուլի կենտրոնում այրվել է 42-հարկանի երկնաքեր

pajar 4Ստամբուլի կենտրոնում` Բեշիքթաշ շրջանում այրվել է 42-հարկանի շենք` Փոլատ աշտարակը: 150 տեր բարձրությամբ շենքը բոցերի մեջ է եղել: Բարձրացող ծուխը տեսանելի է եղել քաղաքի տարբեր թաղամասերից: Ուժեղ կրակը, նաեւ գետին թափվող ապակու կտորները սպառնում են հարեւան շինություններին: Փոլատ աշտարակի կողքին գտնվում են բենզալիցքավորման կայանն ու Աջիբադեմ հիվանդանոցը: Հրդեհի հետեւանքով տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Ի դեպ, այդ երկնաքերում բազմաթիվ հայտնի մարդիկ են ապրում, փրկարարները տարհանել են շենքում գտնվող բոլոր անձանց: Հրդեհի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն մասնագետները չեն բացառում, որ այն կարող է տեխնիկական պատճառներով առաջացած լինել: Այրվող շենքի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 112 հրշեջ -փրկակարական անձնակազմ եւ 45 ուղղաթիռներ: Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել 45 րոպե անց: Այդ ընթացքում երթեւեկության համար փակ են եղել հարակից բոլոր փողոցները: Polat Tower-ի շինարարությունն ավարտվել է 2001թ-ին, երկնաքերի բարձրությունը 153 մետր է: Read more

Դամասկոսում մարտեր են ընթանում

damascos 4Դամասկոսում չեն դադարում կրակոցները, քաղաքում հրդեհների ծուխը չի մարում, անդադար պայթյուններ են տեղի ունենում: Ընդդիմադիր ակտիվիստները հայտարարել են, որ Դամասկոսում վերահսկում են երկու թաղամաս` հարավային հատվածում Մայդանը, իսկ արեւելյան հատվածում` Թադամունը: Նրանք իրենց թիրախի տակ են առել վարչական շինությունները, փակել գլխավոր մայրուղիները, որպեսզի դադարեցնեն զորքի շարժումը` կոչ անելով զինվորներին անցնել իրենց կողմ: Ինտենսիվ գնդակոծումներ են եղել Մայդան, Զահրա, Էլ-Կազազ, Սինաա եւ Քֆար-Սուսա թաղամասերում: Ընդդիմադիրները համակարգված հարձակումը սկսել են հուլիսի 16-ի գիշերը: Նրանք հայտարարել են, որ իրենց առաջ նպատակ են դրել երկիրը բերելու քաղաքացիական բացարձակ անհնազանդության: Հարձակումներ տեղի են ունենում նաեւ Իդլիբ քաղաքի ծայրամասերում: Հաղորդվում է, որ կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ: Իդլիբում նկարահանած կադրերը ընդդիմությունը տեղադրել է համացանցում, սակայն դրանց իսկությունը ստուգել հնարավոր չի եղել:   Read more

Տորոնտոյում խնջույքն ավարտվել է հրաձգությամբ

party 6Հուլիսի 16-ի երեկոյան Տորոնտոյում հրաձգության ժամանակ սպանվել է նվազագույնը 2 մարդ: Տորոնտոյի ոստիկանապետ Բիլլի Բլերի խոսքով, Տորոնտոյի արեւելքում` Սքարբորո շրջանում երեկույթ է եղել բաց երկնքի տակ, որի ընթացքում վիճաբանություն է ծագել: Վնասվածքներ են ստացել 21 մարդ, որոնցից երկուսը` 20-ամյա մի տղա եւ դեռահաս մի աղջիկ մահացել են: 19 մարդու տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից ոչ բոլորն ել հրազենային վնասվածքներ ստացել, կան մարդիկ, որոնք վնասվել են դեպքից հետո առաջացած խուճապի ընթացքում: Տուժածների թվում են նաեւ մի նորածին եւ 12-ամյա մի աղջիկ: Միջոցառմանը ներկա է եղել 100-ից ոչ պակաս մարդ: -Այսօրվա միջադեպը ապշեցրել է Տորոնտոյի բոլոր բնակիչներին տուժածների թվով: Մենք երբեք նման դաժանություն չէինք տեսել,- ասել է ոստիկանապետը: Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է երեկույթի ժամանակ կրակ բացած անձանցից մեկին: Ձերբակալվածը, ում անունը չի հաղորդվում նախաքննության շահերից ելնելով, ներկայում գտնվում է քննչական մեկուսարանում: Նա նույնպես վնասվածքներ է ստացել: Ոստիկանները գտել են նաեւ զենքը, որից կրակոցներ են արձակել: Բիլլի Բլերը հաղորդել է, որ գիշերը վեճ է ծագել մի քանի մարդու միջեւ, որը վերաճել է հրաձգության, ինչի հետեւանքով տուժել է միջադեպի մի քանի ականատես: Սքարբորո շրջանում հիմնականում բնակվում են Ասիայից եւ Աֆրիկայից ներգաղթածներ: Read more

Նյու Յորքում 7-ամյա բնակչուհին երրորդ հարկից ընկել է

busss 3Բրուքլինի 7-ամյա բնակչուհի Քեյլ ՄքՔրին հրաշքով է կենդանի մնացել` ընկնելով Կոնի Այլենդում գտնվող բնակելի շենքի երրորդ հարկի պատուհանից: Աղջկա մայրը նրան մի քանի րոպեով սենյակում միայնակ էր թողել եւ զբաղվում է մյուս երեխայով: Երեխան հրել է սենյակում տեղադրված օդորակիը: Օգտվելով առաջացած անցքից` նա դուրս է սողացել եւ փորձել կանգնել սարքի վրա: Դրսում խաղացող երեխաներն օգնություն են կանչել: Առաջինն արձագանքել է քաղաքային ավտոբուսի 53-ամյա վարորդ Սթիվեն Սենտ-Բեռնարդ, ով նետվել է պատուհանի տակ, երբ Քեյլան սկսել է ընկնել: Հարեւանին հաջողվել է բռնել երեխային` դանդաղեցնելով նրա անկումը: - Բակում խաղացող երեխաները բղավում էին` այնտեղ փոքրիկ աղջիկ է: Ես վազեցի եւ տեսա, որ երեխան կանգնած է օդորակիչի վրա եւ պարում է, ապա սայթաքեց եւ ընկավ,- սարսափելի պահի մասին պատմել է Սթիվեն Սեն-Բեռնարը: Երեխայի մոր` Շալիմա ՄքՔրիի խոսքով, Քեյլայի մարմնի վրա ոչ մի քերծվածք չկա: Սենտ-Բեռնարդը փոքր վնասվածք է ստացել, կտրել է ձեռքի ջիլը: Շալիմա ՄքՔրին ասել է, թե իր դուստրը տառապում է աուտիզմով եւ չի գիտակցել այն վտանգը, որ սպառնում է: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version