Logo

Articles

Նյու Յորքում 7-ամյա բնակչուհին երրորդ հարկից ընկել է

Created on Wednesday, 18 July 2012 02:22 Written by AMGA TV

busss 3Բրուքլինի 7-ամյա բնակչուհի Քեյլ ՄքՔրին հրաշքով է կենդանի մնացել` ընկնելով Կոնի Այլենդում գտնվող բնակելի շենքի երրորդ հարկի պատուհանից: Աղջկա մայրը նրան մի քանի րոպեով սենյակում միայնակ էր թողել եւ զբաղվում է մյուս երեխայով: Երեխան հրել է սենյակում տեղադրված օդորակիը: Օգտվելով առաջացած անցքից` նա դուրս է սողացել եւ փորձել կանգնել սարքի վրա: Դրսում խաղացող երեխաներն օգնություն են կանչել: Առաջինն արձագանքել է քաղաքային ավտոբուսի 53-ամյա վարորդ Սթիվեն Սենտ-Բեռնարդ, ով նետվել է պատուհանի տակ, երբ Քեյլան սկսել է ընկնել: Հարեւանին հաջողվել է բռնել երեխային` դանդաղեցնելով նրա անկումը: - Բակում խաղացող երեխաները բղավում էին` այնտեղ փոքրիկ աղջիկ է: Ես վազեցի եւ տեսա, որ երեխան կանգնած է օդորակիչի վրա եւ պարում է, ապա սայթաքեց եւ ընկավ,- սարսափելի պահի մասին պատմել է Սթիվեն Սեն-Բեռնարը: Երեխայի մոր` Շալիմա ՄքՔրիի խոսքով, Քեյլայի մարմնի վրա ոչ մի քերծվածք չկա: Սենտ-Բեռնարդը փոքր վնասվածք է ստացել, կտրել է ձեռքի ջիլը: Շալիմա ՄքՔրին ասել է, թե իր դուստրը տառապում է աուտիզմով եւ չի գիտակցել այն վտանգը, որ սպառնում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.