Logo

Articles

Մեքսիկացիները նոր թունել են հայտնաբերել

tunnel 4Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, թե զինվորականներին հաջողվել է թմրավաճառների կառուցած նոր թունել հայտնաբերել ամերիկա-մեքսիկական սահմանին եւ առգրավել ավելի քան 40 տոննա մարիխուանա: Թունելը Տիհուանայից ձգվում էր դեպի Սան-Դիեգո, եւ վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերված չորրորդ սահմանային թունելն է: Նոր թունելը ամենամեծն է մինչ օրս հայտնաբերվածներից: Այն սկսվում էր Տիհուանայի պահեստներից մեկից եւ ձգվում շուրջ 365 մետր, ընդ որում 100 մետրը ԱՄՆ տարածքում: Այս թունելն էլ դեռեւս ամբողջությամբ պատրաստ չէր, սակայն մեքսիկացի ոստիկանների խոսքով, տպավորիչ է եղել: Շաբաթվա ընթացքում հայտնաբերված չորս թունելներից միայն Սան Լուիսից Յումա հասնող թունելն է, որ ավարտուն է եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.