Logo

Articles

Հայաստանից հեռացողների թիվը շարունակում է աճել

avath 5Հայաստանից հեռացողների թիվը շարունակում է աճել: Այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնողների թիվը դարձյալ գերազանցել է ժամանողների թվին: Զվարթնոց օդանավակայանով Հայաստան է ժամանել 333 հազար 962, մեկնել՝ 384 հազար 37 մարդ: Տարբերությունը կազմում է 50 հազար 75 մարդ: Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկնող եւ ժամանող ուղեւորների թվի ավելացում է նկատվել. 2011 թվականի առաջին կիսամյակում օդանավակայանով Հայաստանից մեկնել էր 360 հազար 611, ժամանել՝ 309 հազար 541 մարդ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Գյումրիի Շիրակ օդանավակայանով երկրից մեկնել է 18 հազար 811, ժամանել՝ 12 հազար 967 մարդ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.