amga.tv

Switch to desktop Register Login

All articles

21 September 2012

ԱՄՆ-ում նվազել են գործազրկության նպաստի դիմումները

jobless 4Գործազրկության նպաստ ստանալու համար դիմումների թիվը անցած շաբաթ նվազել է 3 հազարով՝ դառնալով 382 հազար: Այդպիսի թվեր է ներկայացվում ԱՄՆ աշխատանքի նախարարությունը իր ներկայացրած հաշվետվությունում: Համաձայն նախնական կանխատեսումների՝ մեկ շաբաթ առաջ դիմումների թիվը կազմել է 385 հազար ու ոչ թե 382 հազար, ինչպես ավելի վաղ էր հաղորդվում: Bloomberg-ի հարցախույզին մասնակցած փորձագետները ակնկալում էին սեպտեմբերի 15-ին դիմումների մինչեւ 7 հազարով կրճատում՝ 375 հազար: Ամերիկացիների թիվը, որոնք շարունակում են գործազրկության նպաստ ստանալ, սեպտեմբերի 8-ից 15-ը կրճատվել է 32 հազարով՝ մինչեւ 3 միլիոն 272 հազար մարդ՝ նախորդ շաբաթվա 3 միլիոն 304 հազար մարդու դիմաց:  Read more

ԱՄՆ ամենահարուստ մարդը Բիլլ Գեյթսն է

gates 3 Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2012 թվականի Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ցուցակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվել է 66 մլրդ դոլար: Նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը եւ Լերի էլիսընը, որոնց կարողությունները գնահատվում են 46 եւ 41 մլրդ դոլար համապատասխանաբար: Հայտնի ռեժիսոր Սթիվըն Սփիլբըրգը զբաղեցրել է 125-րդ հորիզոնականը`3.2 մլրդ դոլար կարողությունով: Forbes-ի վարկանիշային աղյուսակում հայտնվել է նաեւ հայազգի մեծահարուստ Քըրք Քրքորյանը: 95-ամյա Քըրք Քրքորյանը զբաղեցրել է 142-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար: Read more

19 September 2012

Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է

apple 4Apple ընկերության բաժնետոմսերը NASDAQ էլեկտրոնային աճուրդում սեպտեմբերի 17-ին անցել են 700 դոլարի սահմանագիծը: Աճուրդի սկսվելուց 52 ժամ անց բաժնետոմսերը հասել են 701,79 դոլար արժեքի: Apple-ի մեկ բաժնետոմսի համար աճուրդի փակմանն առաջարկել են 699 ամբողջ 78 դոլար` 1,23% ավելի, քան մեկ օր առաջ, ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 656 միլիոն դոլար: Ներդրողների դրական տրամադրվածությանը նպաստել են Apple -ի նոր iPhone 5 սմարթֆոնի նախնական պատվերների վերաբերյալ տվյալները: Ըստ ընկերության տվյալների` 2 միլիոն նախնական պատվեր է ձեւակերպվել սեպտեմբերի 14-ից սկսած: Վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա տարում Apple-ի բաժնետոմսերը կհասնեն 750-ից մինչեւ 1000 դոլար:   Read more

18 September 2012

JP Morgan Chase-ին մեղադրում են

pmorg 4ԱՄՆ խոշոր բանկերից մեկը`JP Morgan Chase-ը կասկածվում է փողերի լվացման մեջ: Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն սկսել են այդ ֆինանսական հաստատության ստուգումները: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով անանուն աղբյուներին, ԱՄՆ ֆինանսների նախարարության անկախ բաժնի եւ դրամային շրջանառության հարցերով վերահսկողության վարչության կողմից հետաքննություն է իրականացվում: Բանկի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից: Հայտնի է, որ տվյալ պահին  ստուգվում են  ապօրինի ֆինանսական գործարքների հետ կապված բանկային միաջառումները: Հայտնվում է, որ առաջիկայում չի բացառվում, որ  հետաքննություն սկսվի մեկ այլ խոշոր բանկի` Bank of America-ի դեմ, որին եւս կասկածում են նմանատիպ խախտումների մեջ: Read more

15 September 2012

Խոշոր վթար 134 մայրուղու վրա

freeew 7Մեկ մարդ է զոհվել Ventura (134) մայրուղու վրա այսօր վաղ առավոտյան բազմաթիվ մեքենաների մaսնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, ժամը 7-ի սահմաններում ճանապարհը փակվել է վթարի հետեւանքով: Առայժմ հայտնի չէ թե քանի մեքենա են բախվել իրար, սակայն դեպի Փասադինա գնացող ճանապարհը մի քանի ժամ շարունակ փակ է եղել: Վթարային ծառայություններն աշխատում են ճանապարհը մաքրելու եւ հնարավոր այլ տուժածներին գտնելու համար:   Read more

14 September 2012

ԴՊՀ-ն մեկնարկում է տնտեսության խթանման նոր ծրագիրը

fed 4ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը երկօրյա նիստի արդյունքում հայտարարել է տնտեսության խթանման նոր ծրագրի մասին: Այն, մասնավորապես, ներառում է ամեն ամիս մոտ 55 միլիարդ դոլարի չափով հիփոթեքային պարտատոմսերի գնում մինչեւ իրավիճակն աշխատանքի շուկայում չկարգավորվի: Բացի այդ Համակարգը խոստացել է պահել դրույքաչափերը ռեկորդային ցածր նշաձողի վրա մինչեւ 2015թ. կեսերը, այլ ոչ 2014-ի վերջ ինչպես նախապես էր խոստացվել: Խթանիչ միջոցների ընդունումը պայմանավորված է ամերիկյան տնտեսության թուլութայմբ: Երկրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչեւ 1,7 տոկոս: Օգոստոսին ԱՄՆ-ում ստեղծվել է ընդամենը 96 հազար նոր աշխատատեղ, մինչդեռ ըստ ԴՊՀ-ի գնահատականների, որպեսզի երկրում գործազրկությունը նվազի, հարկավոր է ամսական առնվազն 150-200 հազար աշխատատեղերի ստեղծում: Բարձր գործազրկությունն ու աճի ցածր տեմպերը կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն տնտեսության, այլեւ քաղաքականության համար, հատկապես նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Վերլուծաբանները խիստ կասկածում են, որ աշխատանքի շուկայում հնարավոր է մինչեւ նոյեմբեր բեկում մտցնել:   Read more

13 September 2012

Պիկասոյի գտած կտավը 40 միլիոն է գնահատվել

picassss 7Օգոստոսի կեսերին ԱՄՆ-ում հայտնաբերված Պաբլո Պիկասոյի Կարմիր գլխարկով նստած կինը նկարը գնահատվել է 30-40 մլն դոլար: Այդքան գումար է ակնկալում Guernsey's աճուրդի տունը արվեստի գործի վաճառքից: Նկարը գտնվել էր Ինդիանա նահանգի Էվընսվիլ քաղաքի Կերպարվեստի, պատմության եւ գիտության թանգարանի պահոցում, որտեղ այն 5 տասնամյակ գտնվել է սխալի պատճառով: Որպես նկարի հեղինակ գրառել էին Գեմո նկարչի անունը: Այդ բառը նշանակում է նաեւ վիտրաժային տեխնիկա: Այդ տեխնիկայով, որը 1930-ականներին հորինել է ֆրանսիացի ռեժիսոր Ժան Կրոտին, Պիկասոն 50 նկար է ստեղծել, այդ իսկ պատճառով հայտնաբերված ցուցանմուշը թանկ է գնահատվում: Նկարին ուշադրություն է դարձրել աճուրդի տան փորձագետը, որը հետազոտություն էր անցկացնում գեմոյի վերաբերյալ: Ամերիկյան թանգարանը, որը նկարը նվեր էր ստացել արդյունաբերական ոլորտի դիզայներ Ռայմընդ Լոուի կողմից, ստիպված է վաճառել իսպանացի վարպետի գործը, քանի որ չի կարող նկարի համար անվտանգ պայմաններ ապահովել: Անվտանգության համակարգի բարելավման համար թանգարանին զգալի միջոցներ են անհրաժեշտ:   Read more

Apple-ը ներկայացրել է iPhone 5 սմարթֆոնը

iphe5 5Apple ընկերությունը Սան-Ֆրանցիսկոյի շնորհանդեսի ընթացքում այսօր սկսել է iPhone 5-ի ներկայացումը: Սարքը, ընկերության փոխտնօրեն Ֆիլլ Շիլլըրի խոսքով, ամբողջովին պատրաստված է ապակուց եւ ալիումինի մի կտորից: Այն թեթեւ եւ բարակ է նախորդից: Սմարթֆոնի հաստությունը 7,6 մմ է 112 գրամ քաշի պարագայում: iPhone 5-ում օգտագործված է Retina էկրանը 4 դույմ անկյունագծով, մեկ դույմի հաշվով՝ 326 պիքսելների, դիսպլեյի կետայնությունը` 1136X640: Նոր սմարթֆոնը, ի տարբերություն iPhone 4S-ի, համալրված է LTE ցանցերին միանալու ֆունկցիայով: iPhone 5-ում տեղադրված է A6 պրոցեսոր: Շիլլերը նշել է, որ նախորդ մոդելի համեմատ նոր պրոցեսորի եւ գրաֆիկական համակարգերի հնարավորությունները ավելացել են կրկնակի: Սպասման ռեժիմում սարքը կարող է գտնվել 225 ժամ, իսկ ակտիվ աշխատանքի եւ 3G ցանցերին միացած գործարկման ռեժիմներում 8-10 ժամ: iPhone 5-ի հիմնական տեսախցիկը 8 մեգապիքսըլ է: Օգտատերը կկարողանա սմարթֆոնով պանորամային լուսանկարներ կատարել: Վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից, իսկ նախնական պատվերների ընդունումը սեպտեմբերի 14-ից կիրականացվի: ԱՄՆ-ում 16 գիգաբայթ հզորությամբ iPhone5–ը կարժենա 199 դոլար, 32 գիգաբայթի դեպքում՝ 299 դոլար, իսկ 64-ի դեպքում՝ 399 դոլար: Read more

10 September 2012

Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի US Open-ի չեմպիոնուհի

Serena 3 Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոնուհի: 
6:2, 2:6, 7:5 հաշվով նա առավելության է հասել բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ: 
Ուիլյամսը 4-րդ անգամն է նվաճում US Open-ի չեմպիոնուհու տիտղոսը և 15-րդ անգամ չեմպիոն դառնում «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում: Read more

Ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը

khmichq 4Իսրայելական Հաարեցի փոխանցմամբ, գիտնականներն ապացուցել են, որ դարդը խեղդելն անիմաստ է, որովհետեւ ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի չարաշահումը ոչ միայն չի օգնում մոռանալ տհաճ իրադարձությունները, այլեւ ստիպում է եւս մեկ անգամ մտածել դրանց մասին: Չխմող մարդը ցավն ավելի շուտ կարող է մոռանալ, քան` խմողը: Փորձերը մկների վրա են կատարվել: Մեկ ամսվա ընթացքում մկների մի խմբին ալկոհոլ են տվել, մյուսին` ոչ: Այնուհետեւ բոլոր մկներին ոչ բարձր էլեկտրականությամբ էլեկտրահարել են: Դա ուղեկցվել է որոշակի ձայներով: Զգաստ մկներն ավելի շուտ են մոռացել իրենց հետ կատարվածի մասին եւ որոշ ժամանակ անց դադարել են վախենալ այդ ձայներից, իսկ հարբածները դեռ երկար ժամանակ այդ ձայներն զուգորդել են ցավի հետ:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version