Logo

Articles

JP Morgan Chase-ին մեղադրում են

pmorg 4ԱՄՆ խոշոր բանկերից մեկը`JP Morgan Chase-ը կասկածվում է փողերի լվացման մեջ: Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն սկսել են այդ ֆինանսական հաստատության ստուգումները: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով անանուն աղբյուներին, ԱՄՆ ֆինանսների նախարարության անկախ բաժնի եւ դրամային շրջանառության հարցերով վերահսկողության վարչության կողմից հետաքննություն է իրականացվում: Բանկի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից: Հայտնի է, որ տվյալ պահին  ստուգվում են  ապօրինի ֆինանսական գործարքների հետ կապված բանկային միաջառումները: Հայտնվում է, որ առաջիկայում չի բացառվում, որ  հետաքննություն սկսվի մեկ այլ խոշոր բանկի` Bank of America-ի դեմ, որին եւս կասկածում են նմանատիպ խախտումների մեջ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.