Created on Monday, 10 September 2012 01:56 Written by AMGA TV
Իսրայելական Հաարեցի փոխանցմամբ, գիտնականներն ապացուցել են, որ դարդը խեղդելն անիմաստ է, որովհետեւ ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի չարաշահումը ոչ միայն չի օգնում մոռանալ տհաճ իրադարձությունները, այլեւ ստիպում է եւս մեկ անգամ մտածել դրանց մասին: Չխմող մարդը ցավն ավելի շուտ կարող է մոռանալ, քան` խմողը: Փորձերը մկների վրա են կատարվել: Մեկ ամսվա ընթացքում մկների մի խմբին ալկոհոլ են տվել, մյուսին` ոչ: Այնուհետեւ բոլոր մկներին ոչ բարձր էլեկտրականությամբ էլեկտրահարել են: Դա ուղեկցվել է որոշակի ձայներով: Զգաստ մկներն ավելի շուտ են մոռացել իրենց հետ կատարվածի մասին եւ որոշ ժամանակ անց դադարել են վախենալ այդ ձայներից, իսկ հարբածները դեռ երկար ժամանակ այդ ձայներն զուգորդել են ցավի հետ: