amga.tv

Switch to desktop Register Login

June 2012

28 June 2012

FBI-ը հաքերների մեծ խումբ է բացահայտել

cred 1Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե իրականացրել են միջազգային խոշոր օպերացիա, որի արդյունքում աշխարհի 13 երկրներում ձերբակալվել են 24 հաքերներ, որոնք մեղադրվում են կրեդիտ քարտերի տվյալների հափշտակության եւ դրանց վաճառքի մեջ։ FBI-ի եւ Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 11 կասկածյալ ձերբակալվել է ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում, մնացածը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում, Իտալիայում, Նորվեգիայում, ճապոնիայում, Գերմանիայում։ Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան երիտասարդ տղամարդիկ են։ Նրանցից ոմանց հետագայում կարող է սպառնալ մինչեւ 40 տարվա բանտարկություն: Նշվում է, որ եւս 4 կասկածյալ գտնվում են ազատության մեջ։ Իրավապահներն ասել են, որ իրենց հաջողվել է փրկել 410 հազար մարդու ավելի քան 205 մլն դոլարի խնայողություններ։ Ձերբակալվածներից մեկը՝ Միր Իսլամը, հաքերների շրջանում հայտնի Է JoshTheGod մականվամբ: Նրան մեղադրում են վարկային քարտերի 50 հազար գողացված համարներ վաճառելու մեջ:   Read more

Գլենդելի հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչում

poll 2Գլենդելի 44-ամյա հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչել ուղեւորին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու, այնուհետեւ մի քանի ականտեսի աչքի առաջ նրան մեքենայից դուրս նետելու մեղադրանքներում: Glendale News Press-ի փոխանցմամբ, անցած հինգշաբթի տեղի ունեցած դանակահարության փաստով Լոս Անջելեսի դատարանը Շահեն Նորշադյանի դեմ առաջադրել է սպանության փորձի մեղադրանք: Նորշադյանը ձերբակալվել էր ոստիկանության կողմից իր Ford Focus մեքենան Orange Grove պողոտայում կայանելուց հետո: Ոստիկանները նրա ավտոմեքենայից հայտնաբերել էին արյունոտ դանակ եւ դեղատոմսով նշանակված դեղեր, որոնք թափված են եղել մեքենայի դռան մոտ: Ականատեսները պատմել են, որ Նորշադյանը դուրս է եկել վարորդի դռնից, քայլել դեպի ուղեւորը, 51-ամյա զոհին վնասվածքներ հասցրել, թալանել նրան եւ դուրս շպրտել: Տուժածի ինքնությունը հայտնի չէ, նա բազմաթիվ վնասվածքներ ունի ձեռքերին, թեւերին եւ ոտքերին: Նորշադյանը նախնական լսումների համար պետք է հուլիսի 3-ին ներկայանա Բըրբենքի դատարան:  Read more

Թորանսում կրակել են ոստիկանների վրա

tor 1Թորանսում ոստիկանության աշխատակիցները որոնել են մեքենաների առեւանգման մեջ կասկածվող երկու անձանցից մեկին, երբ նա հետապնդման ընթացքում կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանությունը հայտնել է, որ խուզարկուները հետաքննում էին նախորդ շաբաթ տեղի ունեցած մեքենաների առեւանգման փաստը: Առավոտյան ժամը 9-ի սահմաններում նրանք հետապնդել են կասկածյալներին 139-րդ եւ Սան-Պեդրո փողոցների խաչմերուկում: Վերջիններս փախուստի են դիմել, մեկը` ոտքով, մյուսը` փիքափով: Հետապնդման ժամանակ փիքափով կասկածյալը հարվածել է պարեկային մեքենային եւ կրակոցներ արձակել: Մյուս կասկածյալին հաջողվել է ձերբակալել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հետաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախած կասկածյալին ձերբակալելու ուղղությամբ:   Read more

27 June 2012

Մեխիկոյի օդանավակայանում ոստիկաններն իրար են կրակել

mex 2Մեքսիկայի դաշնային ոստիկանության երեք ծառայող զոհվել է Մեխիկոյի միջազգային օդանավակայանում թմրանյութերի անօրինական առեւտրի մեջ կասկածվող ոստիկանության երկու այլ ծառայողների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Երկրի իշխանությունների համաձայն, ոստիկանության զոհված ծառայողները փորձել են իրականացնել կասկածյալների ձերբակալությունը օդանավակայանի ռեստորանային համալիրում, երբ սկսվել է հրաձգությունը: Ոստիկանության ծառայողներից երկուսը մահացել են տեղում, երրորդը ստացված վնասվածքներից մահացավ հիվանդանոցում: Օդանավակայանի տեսախցիկների տեսագրությունների շնորհիվ հնարավոր է եղել պարզել կրակողների ինքնությունը, սակայն կասկածյալներին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից, եւ այժմ նրանք գտնվում են ազատության մեջ: Մեքսիկայի հասարակական անվտանգության նախարարության համաձայն, կան կասկածներ, որ կասկածյալներն անդամակցում են կոկաինի անօրինական շրջանառության մեջ ներգրավված պետական կոռումպացված պաշտոնյաների մի մեծ խմբի: Օդանավակայանի տնօրինությունը հայտարարել է, որ միջադեպը չի խոչընդոտել չվերթների իրականացմանը, միայն մի քանի ժամով փակ է եղել տվյալ ռեստորանը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։ 2006 թվականից, երբ Մեքսիկայում նախագահ Ֆելիպե Կալդերոնը հրաման է արձակել երկրի զինված ուժերին վերահսկողություն հաստատել թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղված հանցախմբերի նկատմամբ, զոհվել է ավելի քան 50 հազար մարդ: Մեխիկոյի օդանավակայանի նման հասարակական վայրերում փոխհրաձգությունները սակայն հազվադեպ են տեղի ունենում: Read more

FBI-ը կավատների է ձերբակալել

prost 1Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ գործողություն է անցկացրել դեռահասների մարմնավաճառության դեմ` փրկելով 79 երեխաների եւ ձերբակալելով կավատության մեջ կասկածվող 104 անձանց: Հատուկ գործողությունը տեւել է երեք օր անցած շաբաթվա մեջ եւ եւ այդ մասին հաղորդվել է երեկ: Գործակալները դեռահասներին հավաքել են հյուրանոցներից, բեռնատարների կայաններից եւ մարմնավաճառության համար հարմար այլ վայրերից: 104 ենթադրյալ կավատներին ձերբակալել են 57 քաղաքներում, այդ թվում Սակրամենտոյում, Աթլանթայում, Տոլեդոյում, Օհայոյում: Գործողությանը մասնակցել են ինչպես FBI-ը, այնպես էլ տեղական եւ դաշնային այլ գերատեսչություններ: Դեռահասները 13-ից 17 տարեկան են, նրանք այժմ գտնվում են կալանքի տակ, մինչ համապատասխան խնամքի վայրեր ուղարկել: Նրանք բոլորն էլ Միացյալ նահանգների քաղաքացիներ են` 77 աղջիկ եւ երկու տղա: FBI-ի ներկայացուցիչ Քեվին Փերքինսի խոսքով, դեռահասներից մեկը ոստիկաններին հայտնել է, որ մարմնավաճառության մեջ իրեն ներգրավել են 11 տարեկան հասակում: Գործակալների խոսքով, փրկված երեխաներին պահել եւ մարմնավաճառության են դրդել նրանց կամքին հակառակ, հաճախ տեղափոխելով այլ քաղաքներ: -Մանկական մարմնավաճառությունը լուրջ խնդիր է ամերիկյան շատ քաղաքների համար, եւ դա տեղի է ունենում ամերիկացի երեխաների հետ,- նշել է Էրնի Ալլենը, Անհետ կորած եւ շահագործովող երեխաների կենտրոնի նախագահը: Ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 100 հազար երեխա է ներգրավված այդ սարսափելի բիզնեսում: Ծրագրի շրջանակներում փրկվել է մոտ 2,200 հազար երեխա: Read more

Դեբբին ավիրածություններ է գործել Ֆլորիդայում

debb 2Մոտ 35 հազար տուն է մնացել առանց էլեկտրականության Ֆլորիդա նահանգում Մեքսիկական ծոցում մոլեգնող Դեբբի արեւադարձային փոթորկի պատճառով հարուցված հորդառատ անձրեւների եւ ուժգին քամու արդյունքում: Իշխանությունները կոչ են արել առափնյա շրջանների բնակիչներին լքել իրենց տները հեղեղման լուրջ վտանգի պատճառով: Բազմաթիվ բնակավայրեր արդեն իսկ մնացել են ջրային տարերքին դեմ հանդիպման, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն բազմաթիվ անհետ կորածներ կան: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքաթը նահանգում արտակարգ դրություն է հաստատել: Դա թույլ կտա տեղական իշխանություններին աղետի հետեւանքների վերացմանը ներգրավել Ազգային գվարդիայի մարտիկներին, նաեւ պաշտոնյաներին լիազորություններ կտա տարհանումներ իրականացնելու եւ կարիքավորներին օգնություն բաժանելու: Արտակարգ դրության ռեժիմը գործում է նաեւ Լուիզիանա նահանգում: Փոթորիկներին հետեւող ամերիկյան կենտրոնի տվյալներով, ներկայումս էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է մինչեւ ժամում 50 մղոն: Դեբբին, կանխատեսումների համաձայն, դեռ մի քանի օր չի թուլանա: Օդերեւութաբանները ուշադիր հետեւում են իրավիճակի զարգացմանը, սակայն առայժմ չեն կարողանում կանխատեսել քամու ուղղությունը: Իսկ մինչ այդ փոթորիկը շարունակում է իր ավիրածությունները Ֆլորիդայի տարածքում: Փոթորկի պատճառով օրերս տարհանվել են նաեւ Մեքսիկական ծոցի նավթային հարթակները:   Read more

Հայ ոստիկանների հայցը լսվելու է դատարանում

poll 14 գործող եւ 1 նախկին ամերիկահայ ոստիկաններ կարող են շարունակել իրենց դատավարությունը Գլենդել քաղաքի եւ դրա ոստիկանության դեմ, քանի որ դատավորը չի առարկել նրանց համատեղ հայցին: Glendale News-Press-ը հայտնում է, որ սպաներ Վահագն Մարտիկյանը, Ջան Բալյանը, Տիգրան Թոփաձիկյանը, Ռոբերտ Պարսեղյանը եւ նախկին ոստիկան Բենի Սիմոնզադը դաշնային դատական համատեղ գործընթաց էին սկսել 2010-ին՝ ընդդեմ Գլենդել քաղաքի եւ քաղաքի ոստիկանության՝ հայկական ծագման պատճառով իրենց հանդեպ ցուցաբերված խտրականության, հետապնդումների եւ ոտնձգությունների մեղադրանքով: Մարտիկյանը, Բալյանն ու Թոփաձիկյանը մարտին նաեւ առանձին հայց էին ներկայացրել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան՝ արդեն դաշնային դատարան դիմելուց հետո իրենց հանդեպ դրսեւորվող խտրականության ու հալածանքի համար: Դատավոր Թաքերը հայցը մերժել էր միայն Պարսեղյանի մասով:Նույն դատավորը սակայն գտել է, որ ոստիկանությունում ծաղրել են Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները: Read more

26 June 2012

Մահացու վթար Նորթրիջում

north 1Կին ուղեւորը զոհվել է, եւս երկու մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկուշաբթի գիշերը Նորթրիջում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով: Վթարը տեղի է ունեցել ժամը 9:35-ի սահմաններում 19700 block of West Parthenia Place հասցեում: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մեթթ Սփենսը ասել է, որ երկու մեքենաները բախվել են իրար, այնուհետ տան ցանկապատին: Երկու մեքենաների վարորդներին տեղափոխել են հիվանդանոց; Բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մեքենաներից մեկի ուղեւորուհին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել եւ մահացել տեղում: Տուժածների անուններն ու տարիքը չի հաղորդվում, ոստիկանությունը հետաքննում է դժբախտ միջադեպի հանգամանքները:   Read more

26 June 2012

Խոշոր վթար Աքուա Դոլչեում

acc 319 տրանսպորտային միջոցներ են բախվել իրար թիվ 14 մայրուղու հարավային մասում, Աքուա Դոլչեի մերձակայքում: Վթարի հետեւանքով 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 10-ի սահմաններում: Վթարը սկսել է խոշոր բեռնատարը, ապա արագ ընթացող մեքենաները շղթայական ռեակցիայով բախվել են իրար: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ վիրավորներից մեկին դուրս բերելու համար փրկարարները հատուկ միջոցներ են օգտագործել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը տեւական ժամանակով փակել է ճանապարհը` թողնելով միայն մեկ գիծ` անցնող մեքենաների երթեւեկը կազմակերպելու համար: Հրշեջ ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ, վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել:   Read more

26 June 2012

50 Cent-ը վթարի է ենթարկվել

50c 3Հայտնի ռեփեր երգիչ 50 Cent-ը վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել այս գիշեր Նյու Յորքում: Associated Press-ի փոխանցմամբ, վթարի արդյունքում վնասվել է նրա պարանոցն ու մեջքը, սակայն երգչի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության տվյալներով, պատահարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով, ով չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է 50 Cent-ի մեքենային: Երգչի վարորդը եւս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակի մասին չի հաղորդվում: Ավելի ուշ ռեփերին դուրս են գրել հիվանդանոցից, բժիշկները նշել են, որ նա կարող է բուժվել տան պայմաններում: 50 Cent-ը ծնվել է Նյու Յորքի աղքատ թաղամասերից մեկում եւ երիատսարդ տարիքում թմրանյութ էր վաճառում, 1974թ. նա ձերբակալվեց, իսկ դրանից հետո սկսեց զբաղվել հիփ-հոփով:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version