Logo

Articles

Գլենդելի հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչում

poll 2Գլենդելի 44-ամյա հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչել ուղեւորին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու, այնուհետեւ մի քանի ականտեսի աչքի առաջ նրան մեքենայից դուրս նետելու մեղադրանքներում: Glendale News Press-ի փոխանցմամբ, անցած հինգշաբթի տեղի ունեցած դանակահարության փաստով Լոս Անջելեսի դատարանը Շահեն Նորշադյանի դեմ առաջադրել է սպանության փորձի մեղադրանք: Նորշադյանը ձերբակալվել էր ոստիկանության կողմից իր Ford Focus մեքենան Orange Grove պողոտայում կայանելուց հետո: Ոստիկանները նրա ավտոմեքենայից հայտնաբերել էին արյունոտ դանակ եւ դեղատոմսով նշանակված դեղեր, որոնք թափված են եղել մեքենայի դռան մոտ: Ականատեսները պատմել են, որ Նորշադյանը դուրս է եկել վարորդի դռնից, քայլել դեպի ուղեւորը, 51-ամյա զոհին վնասվածքներ հասցրել, թալանել նրան եւ դուրս շպրտել: Տուժածի ինքնությունը հայտնի չէ, նա բազմաթիվ վնասվածքներ ունի ձեռքերին, թեւերին եւ ոտքերին: Նորշադյանը նախնական լսումների համար պետք է հուլիսի 3-ին ներկայանա Բըրբենքի դատարան: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.