Օհայո նահանգի Քլիվլընդ քաղաքի ոստիկանությունը գտել է երեք կանանց, որոնք անհայտ կորել էին 10 տարի առաջ: Նրանց գտել են բնակելի թաղամասում` քաղաքի կենտրոնից ոչ հեռու։ Ըմենդա Բերրին, ով այն ժամանակ եղել է 16 տարեկան, կորել էր 2003թ. ապրիլի 21-ին։ Աղջիկը զանգահարել էր իր քրոջը՝ ասելու, որ աշխատանքից հետո պատրաստվում է տուն գնալ, որից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։ Երկրորդ աղջիկը՝ Ջինա Դեհեսուսը անհայտ կորել էր դրանից մեկ տարի անց։ Երրորդ աղջիկը՝ 20-ամյա Միշել Նայթը, որն այժմ 32 տարեկան է, առեւանգվել էր 2001-ին։ Աղջիկներից մեկը երեխա ունի։ Ոստիկանությունը ձերբակալել էր այն տան տիրոջը` 52-ամյա Արիել Կաստրոյին, որտեղ հայտնաբերվել էին կանայք: Ըստ բնակչի ցուցմունքների` Կաստրոն դպրոցական ավտոբուսի վարորդ է աշխատել: Ձերբակալվել են նաեւ նրա 50 եւ 54 տարեկան եղբայրները: Տասնամյա վաղեմության գաղտնիքը բացահայտելուն օգնել է տեղի բնակիչներից մեկը: Ճիչեր լսելով` նա մոտեցել է տանը եւ օգնել դուրս գալ Ամանդա Բերրիին, որը 911 էր զանգահարել: -Ես Ըմենդա Բերրին եմ, ինձ առեւանգել են, ես անհետ կորած էի 10 տարի… Այժմ ես ազատ եմ,- ասել է նա: Երեք կանայք էլ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը նորմալ է գնահատվում: Read more
FBI-ի աշխատակիցները Մինեսոտա նահանգի 24-ամյա երիտասարդի մոտ մի ամբողջ զինանոց են հայտնաբերել եւ հայտարարել են պատրաստվող ահաբեկչական գործողության կանխման մասին: Հատուկ օպերացիայի արդյունքում կանխվել է ահաբեկչական հարձակումը եւ առնվազն մի քանի մարդու կյանք է փրկվել: Ահաբեկչական գործողությունը հենց սկզբից բացահայտվել է ժամանակին ստացած տեղեկատվության եւ դրա ճիշտ վերլուծման արդյունքնում,- նշվում է FBI-ի այսօր տարածած հայտարարության մեջ: Դրա մեջ չի մասնավորեցվում, թե հստակ ինչ գործողություններ է ծրագրել կասկածյալը: Բյուֆըրտ Ռաջըրսն այժմ ազատազրկման մեջ է գտնվում: Նրան մեղադրում են հրազենի պահպանման կանոնները խախելու մեջ: Իշխանությունների տվյալներով, 2011 թ. նա գողություն է կատարել, իսկ ահա վերջերս մի քանի անգամ հրաձգարան է այցելել: Read more
ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերրին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա՝ Ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները եւ Սիրիայի իրադրության կարգավորման ուղիները քննարկելու: Քերրին մասնակցել է Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու արարողությանը, ինչից հետո կայացել է նրա եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Երեկոյան Քերրին բանակցություններ է վարել արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քերրիի եւ Լավրովի միջեւ բանակցությունների գլխավոր թեման եղել է Սիրիայի իրավիճակը: Քերրին ավելի վաղ հայտնել էր, թե հույս ունի, որ լուրջ ու արդյունավետ երկխոսություն կլինի այդ թեմայով: Read more
Մայիսի 7-ին Մեխիկո նահանգի տարածքում Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի արդյունքում զոհվել է 20 մարդ: Եւս 33-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնել են տեղի իշխանության ներկայացուցիչները, ողբերգությունը տեղի է ունեցել Էկատեպեկ քաղաքի շրջանում. այն տեղակայված է մեքսիկական մայրաքաղաքից ոչ հեռու: Մեխիկո նահանգի քաղաքացիական անվտանգության նախարար Սալվադոր Նեմե Սաստրեն հայտնել է, թե Հուժկու պայթյունը լրջորեն վնասել է 30 բնակելի տներ եւ ոչնչացրել 40 ավտոմեքենաներ: Ըստ նախնական վարկածի, ավտոմեքենան, որը պատկանել է «Աստեկ» ընկերությանը, առայժմ չպարզված հանգամանքներում շրջվել է, ինչի արդյունքում գազ պարունակող ցիստեռնը պոկվել է, ինչից հետո պայթել է: Ավոմեքենայի վարորդը ողջ է մնացել, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մոտակա ժամանակներս նախատեսվում է հարցաքննել նրան:Միջադեպի արդյունքում տուժած մարդիկ հասցվել են հիվանդանոցներ: Պեխիկո-Պաչուկա ավտոմայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Read more
Կարիբյան ծովում գտնվող Սան Անդրես կղզու ոստիկանությունն օդանավակայանում ձերբակալել է Կոլումբիայից ժամանած 3 կաթոլիկ միանձնուհիների, ովքեր հագուստի տակ կոկային են թաքցրել: Իրավապահներն ուշադրություն են դարձրել նրանց, քանի որ միանձնուհիները շատ նյարդային տեսք են ունեցել։ Ոստիկաններին կասկածելի է թվացել նաեւ նրանց հագուստը։ Արդյունքում կանայք խուզարկվել են, եւ հայտնաբերվել է 6 կգ կոկային։ Թմրանյութեր պարունակող ծրարները կապված են եղել մաքսանենգ կանանց ոտքերին: Այդ ընթացքում միանձնուհիներն արտասվել են ու խոստովանել, որ իրենք շատ աղքատ են ապրում ու միայն փողի համար են նման քայլի դիմել։ Read more
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մայիսի 3-ին սպանվել է դատախազ Չոուդրի Զուլֆիկարը: Հենց նա էր վարում 2007թ. Պակիստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Բենազիր Բհուտոյի սպանության գործը: Այդ աղմկահարույց գործով գլխավոր մեղադրյալը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆն է: Այս տարվա մարտին հնգամյա վտարանդիությունից Պակիստան վերադառնալուց հետո նա, դատարանի վճռի համաձայն, տնային կալանքի է ենթարկվել իր դեմ գործող բազմաթիվ մեղադրանքների հիման վրա: Չոուդրի Զուլֆիկարը սպանվել է այն մեքենայում, որով գնում էր մասնակցելու Բհուտոյի սպանության գործով դատական նիստին: Իսլամաբադի կենտրոնից ոչ հեռու մոտոցիկլետով ավտոմեքենային հասել են զինված երկու ծայրահեղականներ եւ գրեթե դիմահար կրակ բացել դատախազի վրա: Ստացած վերքերից Զուլֆիկարը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով մահացու վրաերթի է ենթարկվել պատահարի վայրով անցնող մի կնոջ: Այս շաբաթ ավելի վաղ Պակիստանի արդարադատությունը նախկին նախագահ Մուշառաֆին պաշտոնապես մեղադրել էր Բհուտոյի սպանողներին օժանդակելու մեջ եւ վճիռ կայացրել՝ ձերբակալել նախկին բռնապետին ու երկարացնել տնային կալանքի տակ նրա գտնվելու ժամկետը: Բհուտոյի դեմ կատարված մահափորձը մինչ այժմ բացահայտված չէ եւ ամենաաղմկալի քաղաքական սպանությունն է մնում Պակիստանի Իսլամական Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Read more
Հալեպում հայ տղամարդ է սպանվել: Սիրիահայ համայնքի հերթական զոհը Րաֆֆի Դաղլյանն է: Նա մահացել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Միջադեպի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Oրեր առաջ Հալեպի հայաշատ թաղամասերում երկու օր անընդմեջ ականներ էին պայթել: Դրանց հետեւանքով թեթեւ վնասվածքներ էին ստացել երկու հայեր: Թեեւ քաղաքի կենտրոնական շրջանները բախումների անմիջական թատերաբեմ չեն դարձել, սակայն հարակից շրջաններից արձակված ականները կամ փամփուշտները հաճախ են հայտնվում այդ շրջաններում: Քաղաքում խորացել է տնտեսական ճգնաժամը, էլեկտրաէներգիայի մատակարարումը գործում է էական խափանումներով, գրեթե չի գործում բջջային եւ քաղաքային հեռախոսակապը, քաղաքում համատարած գործազրկություն է ու գնաճ: Սիրիայում կառավարության զորքերի եւ զինյալ ընդդիմության միջեւ բախումներն սկսել են 2011թ մարտից, եւ մինչ օրս, պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 70.000 մարդ: Այս ընթացքում զոհված հայերի թիվն անցնում է հինգ տասնյակը: Read more
Կալիֆորնիա նահանգում սկսված անտառային հրդեհը իշխանություններին ստիպել է տարհանել հարյուրավոր մարդկանց Հրդեհները սկսվել են չորեքշաբթի օրը՝ Հարավային Կալիֆորնիայի Բեննինգ քաղաքի մոտակայքում եւ արդեն տարածվել է Գլենդելի 134-րդ մայրուղու մոտակայքում այսօր կեսօրին, փավել է դեպի Հարվի դրայվ մայուղու մուտքը։ փակվել է 2-րդ մայրուղին, կրակը տարածվել է Գլենդելի Չեվի Չեյզ Քենյըն, Գլենոքս Քենյըն շրջաններում` հասնելով բնակելի տներին եւ վնասելով մի քանի տուն: Տարհանվել է Գլենդեյլ Էլէմէնտրի դպրոցը եւ Glendale Adventist բժշկական կենտրոնը,Գլենդեյլ Կըմյունիտի Քոլեջում դադարեցվել էն դասընթացները։
Ուժեղ քամին եւ համեմատաբար օդի քիչ խոնավությունը բարդացնում է իրավիճակը: Ներկայում մարման գործողություններին մասնակցում է 425 մասնագետ, ինչպես նաեւ մի քանի տասնյակ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: վեց օդային տանկերներ քիմիական հրամարիչ նյութեր են լցնում: Որոշ բնակիչներ, չսպասելով հրշեջների ժամանելուն, ինքնուրույն փորձել են հանգցնել կրակը: Տարհանվել է մոտ 500 մարդ: Կալիֆոռնիայի հարավային մասում տեղակայված Սան Ֆերնանդո հովտում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել են ավելի քան 500 տների բնակիչներ: Քոլեջների ուսանողները եւս ստիպված են եղել լքել հանրակացարանները. ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել շուրջ 5000 ուսանող: Վենտուրա շրջանում եւ Սան Ֆերնանդո հովտում կրակը տարածվում է 32 կմ/ժ արագությամբ: Հրդեհի դեմ պայքարում է 100 հրշեջ ջոկատ, սակայն նրանց դեռեւս չի հաջողվում մարել այն: Աշխատանքներին խոչընդոտում են տաք քամին, բարձր ջերմաստիճանը եւ օդի ցածր խոնավությունը, առայժմ չի հաջողվում մարել կրակը: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Կալիֆոռնիայում այս ամառը անտառային հրդեհների մասշտաբներով կարող է գերազանցել բոլոր ռեկորդները: Read more
Գլենդեյլ քաղաքում 36-ամյա հային ցմահ ազատազրկում է սպառնում: Լոս Անջելեսի շրջանային դատարանն այս շաբաթ էդուարդ Նիկոլայանին մեղավոր է ճանաչել 2006թ-ին Բըրբենք քաղաքի մի բնակչուհու առեւանգելու եւ նրան բռնաբարելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2006թ-ի սեպտեմբերին: Ըստ քննիչների` էդուարդը Նիկոլայան եւ Տիգրան Պետրոսյանը, տուժողին հանդիպել էին Բըրբենքի ավտոմեքենաների վարձույթի սրահներից մեկում, եւ պայմանավորվել ավելի ուշ հանդիպել-զրուցել: Նույն այդ օրը Բըրբենքի Elephant բարում կնոջ բաժակի մեջ հավանական է թմրանյութ էին լցրել, կինն անզգայացել եւ գիտակցությունը կորցրել էր: արթնացել էր Գլենդեյլի Sakura մոթելում՝ ամբողջովին մերկ, դաստակների եւ թեւերի վրա կապտուկներ եւ բռնության հետքեր էին եղել, հագուստն էլ՝ աղբարկղի մեջ: Կնոջը, մոթելից դուրս գալիս, պարեկները կանգնեցրել էին: Նրանք ստուգել էին անվտանգության տեսախցիկներով արված տեսանյութերը եւ պարզել, որ էդուարդը եւ Տիգրանը նույն այդ օրը կնոջը ծածկոցի մեջ փաթաթած մտցրել էին մոթելի սենյակներից մեկը եւ ժամեր անց երկուսով դուրս եկել ու հեռացել: Ավելի ուշ DNA վերլուծությունը ցույց էր տվել, որ էդուարդ Նիկոլայանն ու Տիգրան Պետրոսյանը բռնաբարել են աղջկան: Նրանք 2009թ-ին էին ձերբակալվել Տիգրանը փորձել էր անցնել Մեքսիկայի սահմանը եւ մտնել Միացյալ նահանգներ որտեղ էլ ձերբակալվել էր: Դատարանը Նիկոլայանի դատավճիռը կհրապարակի մայիսի 16-ին Read more
Գլենդելում ողբերգական վրաերթ է եղել, որի հետեւանքով 13 տարեկան մի տղա է մահացել; Լոս Անջելես քաունթիի քննչական բաժնի փոխանցմամբ, մահացածը Ջանըթըն Էրնանդեսն է: Դեպքը տեղի է ունեցել երեկ ցերեկը, ժամը 4-ի սահմաններում, Columbus կըլըմբըս Avenue-ի եւ Riverdale Drive-ի խաչմերուկում: Էրնանդեսը վարել է իր հեծանիվը եւ շրջադարձի ժամանակ բախվել է ավտոբուսին: Փրկարարները նրան ետղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել թրկել տղայի կյանքը: Ավտոբուսի վարորդը պատմել է, որ չի նկատել, թե ինչպես է տղան հայտնվել ավտոբուսի մոտ: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Read more
Powerd by Bloogie