Logo

Articles

Մինեսոտայում զինանոց են գտել

zina 5FBI-ի աշխատակիցները Մինեսոտա նահանգի 24-ամյա երիտասարդի մոտ մի ամբողջ զինանոց են հայտնաբերել եւ հայտարարել են պատրաստվող ահաբեկչական գործողության կանխման մասին: Հատուկ օպերացիայի արդյունքում կանխվել է ահաբեկչական հարձակումը եւ առնվազն մի քանի մարդու կյանք է փրկվել: Ահաբեկչական գործողությունը հենց սկզբից բացահայտվել է ժամանակին ստացած տեղեկատվության եւ դրա ճիշտ վերլուծման արդյունքնում,- նշվում է FBI-ի այսօր տարածած հայտարարության մեջ: Դրա մեջ չի մասնավորեցվում, թե հստակ ինչ գործողություններ է ծրագրել կասկածյալը: Բյուֆըրտ Ռաջըրսն այժմ ազատազրկման մեջ է գտնվում: Նրան մեղադրում են հրազենի պահպանման կանոնները խախելու մեջ: Իշխանությունների տվյալներով, 2011 թ. նա գողություն է կատարել, իսկ ահա վերջերս մի քանի անգամ հրաձգարան է այցելել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.