Logo

Articles

Հրդեհներ Կալիֆորնիայում կրակը հասել է Գլենդել

lend 8Կալիֆորնիա նահանգում սկսված անտառային հրդեհը իշխանություններին ստիպել է տարհանել հարյուրավոր մարդկանց Հրդեհները սկսվել են չորեքշաբթի օրը՝ Հարավային Կալիֆորնիայի Բեննինգ քաղաքի մոտակայքում եւ արդեն տարածվել է Գլենդելի 134-րդ մայրուղու մոտակայքում այսօր կեսօրին, փավել է դեպի Հարվի դրայվ մայուղու մուտքը։ փակվել է 2-րդ մայրուղին, կրակը տարածվել է Գլենդելի Չեվի Չեյզ Քենյըն, Գլենոքս Քենյըն շրջաններում` հասնելով բնակելի տներին եւ վնասելով մի քանի տուն:  Տարհանվել է Գլենդեյլ Էլէմէնտրի դպրոցը եւ Glendale Adventist բժշկական կենտրոնը,Գլենդեյլ Կըմյունիտի Քոլեջում դադարեցվել էն դասընթացները։ 

Ուժեղ քամին եւ համեմատաբար օդի քիչ խոնավությունը բարդացնում է իրավիճակը: Ներկայում մարման գործողություններին մասնակցում է 425 մասնագետ, ինչպես նաեւ մի քանի տասնյակ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: վեց օդային տանկերներ քիմիական հրամարիչ նյութեր են լցնում: Որոշ բնակիչներ, չսպասելով հրշեջների ժամանելուն, ինքնուրույն փորձել են հանգցնել կրակը: Տարհանվել է մոտ 500 մարդ: Կալիֆոռնիայի հարավային մասում տեղակայված Սան Ֆերնանդո հովտում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել են ավելի քան 500 տների բնակիչներ: Քոլեջների ուսանողները եւս ստիպված են եղել լքել հանրակացարանները. ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել շուրջ 5000 ուսանող: Վենտուրա շրջանում եւ Սան Ֆերնանդո հովտում կրակը տարածվում է 32 կմ/ժ արագությամբ: Հրդեհի դեմ պայքարում է 100 հրշեջ ջոկատ, սակայն նրանց դեռեւս չի հաջողվում մարել այն: Աշխատանքներին խոչընդոտում են տաք քամին, բարձր ջերմաստիճանը եւ օդի ցածր խոնավությունը, առայժմ չի հաջողվում մարել կրակը: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Կալիֆոռնիայում այս ամառը անտառային հրդեհների մասշտաբներով կարող է գերազանցել բոլոր ռեկորդները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.