amga.tv

Switch to desktop Register Login

May 2013

28 May 2013

Փալմդեյլում որդին սպանել է հորը

HSYR 670-ամյա տղամարդը մահացել է, երբ նա եւ որդին կրակել են իրար վրա: Միջադեպը տեղի է ունեցել Փալմդեյլում, շաբաթ օրը` երեկոյան ժամը 7:45-ին, 5600 Magda Court հասցեում: Ոստիկանության փոխանցմամբ, հայրն ու որդին վիճել են իրար հետ եւ հանել են ատրճանակները: Որդու կրակոցն ավելի դիպուկ է եղել: Փրկարարները երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց: հայրը մահացել է ստացած վնասվածքներից, իսկ որդու վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, սակայն կայուն: Իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու միջադեպի հանգամանքները:   Read more

Խոշոր հրդեհ Գլենդելում

fire 5Գլենդելում այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել գործարար համալիրում: Երրորդ աստիճանի բարդության հրդեհը սկսվել է ժամը 12:15-ին, 233 N. Brand Avenue հասցեում: Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, հրդեհի հետեւանքով վիրավորվել է մեկ մարդ, երբ երկրորդ հարկից նետվել է ցած: Հրդեհի մարումը բարդացել է շենքի տարածքով անցնող գազատար խողովակների պատճառով: Բրանդմայսթերներին հաջողվել է շուրջ երկու ժամ անց մարել կրակը: Հրշեջ ծառայությունը հետաքննում է դեպքի հանգամանքները: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, նրա ինքնությունն ու առողջական վիճակն առայժմ անհայտ են:   Read more

Բոսթոնի մարաթոնի խորհրդանշական ավարտը

FINISH 6Բասթընյան մարաթոնի մասնակիցները, որոնք չէին հասել ավարտին ապրիլի 15-ի ահաբեկչության պատճառով, կարողացել են ավարտել վազքը շաբաթ՝ Հիշատակի ազգային տոնի նախօրեին։ Խորհրդանշական վազքին մասնակցել է մոտ 2.000 մարդ: -Հազարավոր վազորդների երազանքը պայթեցվել էր Բասթընյան մարաթոնում հարձակման ժամանակ։ Նրանք, ովքեր չեն կարողացել հասնել վերջին կետին, շատ ծանր ապրումներ ունեն, որոնք հնարավոր չէ արտահայտել բառերով։ Մենք պետք է ավարտենք այն, ինչ սկսել ենք։ Մեզ անհրաժեշտ է այն զգացողությունը, որը բերում է միայն մարաթոնի ավարտը,- ասել է Երկրորդ շանս խնդրագրի նախաձեռնողը։ 5.700 մասնակիցներ չկարողացան ավարտել 42 կմ-ոց վազքուղին 2 պայթյունների պատճառով, որոնք իրականացվել էին ապրիլի 15-ին Բասթընում։ Նրանցից շատերը կարծում են, որ Երկրորդ շանս նախաձեռնությունը կարող է վերադարձնել նորմալ կյանքին թե մարաթոնի մասնակիցներին, թե քաղաքի բնակիչներին՝ ապացուցելով, որ ահաբեկչությունը չի կարող կոտրել իրենց կամքը։ Իսկ տղամարդկանց մարաթոնի հաղթող, եթովպացի Լելիսա Դեսիսան հայտարարել է, թե մտադիր է վերադառնալ Բասթըն ու իր մեդալը հանձնել քաղաքապետարանին՝ ի հարգանք մարաթոնի օրն իրականացված ռմբային հարձակման զոհերի հիշատակին։ Այս մասին Դեսիսան հայտնել է Ադիս Աբեբայում ամերիկյան դեսպանատաը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերրիի հետ հանդիպման ժամանակ։ 20-ն անց երիտասարդն ասել է, թե սպորտը երբեք չպիտի մարտադաշտ դառնա։   Read more

Նախագահ Օբաման այցելել է Օկլահոմա

obama 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է թորնեյդոյից տուժած Օկլահոմա նահանգ, որտեղ բնական տարերքից տուժել էր մոտ 400 մարդ, իսկ 26 մարդ, այդ թվում` 10 երեխաներ մահացել էին: Ըստ փորձագետների` թորնեյդոյի հասցրած նյութական վնասը կարող է հասնել 2-ից 5 մլրդի: Նախագահը Օկլահոմայում խոստացել է օգնել թորնեյդոյից տուժածներին: Օբաման խոստովանել է, որ ավերածության մասշտաբներն այնպիսին են, որ դեռեւս դժվար է գնահատական տալ: Նա երախտագիտություն է հայտնել այն բազմաթիվ մարդկանց, ովքեր մասնակցել են փրկարարական եւ վերականգնողական օպերացիաներին, եւ ցավակցություն է հայտնել նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմներին: Օբաման հայրենակիցներին կոչ է արել օգնություն ցուցաբերել տուժածներին: Նա ասել է արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության հեռախոսահամարն ու մի քանի համացանցային հասցեներ, որոնցով կարելի է նվիրատվություն կատարել: -Ցանկացած դեպքում ես երաշխավորում եմ, որ եթե դուք բախվել եք լուրջ ավերածությունների կամ աղետը Ձեզ ինչ-որ կերպ վնաս է պատճառել, կան մասնագետներ, որոնք պատրաստ են եւ ձգտում են Ձեզ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել,- նշել է նախագահը: Նա վստահություն է հայտնել, որ աղետի հիմնական հարվածը կրած Մոր քաղաքի բնակիչները ողբերգություններից ավելի ուժեղացած դուրս կգան: Նա վստահեցրել է, որ միշտ տուժածների հետ կլինի: Read more

Քրքորյանը մեղադրում է նախկին կնոջը

kerk 6Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը հերքել է նախկին կնոջ խոսքերը, թե ինքը պատանդառված է, վատ վիճակում եւ խնամքի կարիք ունի: Քըրք Քրքորյանը ստախոս եւ ագահության մոլուցքով տառապող է անվանել իր նախկին կնոջը: Լիզան հասարակ ստախոս է: Միակ մարդը, որի հանդեպ նա երբեւէ հոգ է տարել, դա հենց ինքն է,-ասել է Քրքորյանը: Նա պատմել է, որ Լիզան խաբեության է դիմել նույնիսկ այն ժամանակ, երբ փորձել է իրեն ապացուցել, որ Կիրան իր աղջիկն է: Նա պատմել է, որ իր նախկին կինն իր մոտ է բերել իր իսկական երեխայի DNA-ն եւ հավատացրել է իրեն, որ դա Կիրայի DNA-ն է եւ նա իր աղջիկն է: Թեեւ Քըրքը պարզել է, որ Կիրան իր աղջիկը չէ, սակայն համաձայնել ի բարօրություն նրա՝ վճարել երեխային հատկացվող ալիմենտները: -Սակայն նա հետ եկավ եւ նորից սկսեց ինձնից գումարներ պահանջել,-ասել է Քրքորյանը: Նա հերքել է լուրերն այն մասին, թե ինքը վատ վիճակում է եւ խնամքի կարիքն ունի: Նա նշել է, որ դա Լիզայի հերթական սուտն է:   Read more

Շերիֆ Արփայոյին մեղադրել են

arpayo 4Արիզոնա նահանգի Մարիկոպա քաունթիի լեգենդար շերիֆ Ջո Արփայոյի աշխատանքի մեթոդները դաշնային դատարանի կողմից ճանաչվել են հակասահմանադրական: Արփայոն հատուկ մանրակրկիտ ստուգումների է ենթարկել լատինաամերիկացիներին, ինչի պատճառով նրան հաճախ մեղադրել են ռասիզմի մեջ: Դատավորների կարծիքով` Մարիկոպայի շերիֆը խախտել է լատինաամերիկացի վարորդների իրավունքները, ինչի կապակցությամբ դատարանն անհրաժեշտ է համարել արգելել նրան էթնիկ պատկանելությունը որպես պատճառ օգտագործել` վարորդներին կամ ուղեւորներին կանգնեցնելու եւ ձերբակալելու համար: Արփայոյի դեմ առաջին հայցը 2007թ. ներկայացրել է մի մեքսիկացի զբոսաշրջիկ, որը հայտարարել էր, որ իրեն անօրինական ձերբակալել են 10 ժամով: Արափիոն խուսափել է մեկնաբանություններից, սակայն՝ պատրաստվում է բողոքարկել դատավորի որոշումը։ Read more

Նոր սկանդալ բանակում

 
 banak 5ԱՄՆ բանակը հետաքննում է տեղեկատվությունը Ալյասկա նահանգում Ֆորթ-Գրիլի հրթիռատիեզերական հրամանատարությունում սեքս-սկանդալի մասին տեղեկատվությունը: Ստորաբաժանման հրամանատարներին մեղադրում են կին զինվորների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Դեռեւս պարզ չէ, արդյոք այս դեպքերում կիրառվել է բռնություն կամ հոգեբանական ճնշում: Սակայն անգամ փոխադարձ համաձայնության դեպքում սեռական հարաբերությունները մի շարք դեպքերում արգելված են: Վերջին շաբաթներին ԱՄՆ զինված ուժերի միանգամից մի քանի սպաներ ձերբակալվել կամ հեռացվել են ծառայությունից խախտումների կամ սեռական բնույթի հանցագործությունների համար: Այս գործերը մեծ արձագանք են գտել Պենտագոնի ներկայացրած վիճակագրության ֆոնի վրա, որի համաձայն` բանակում տարեկան տեղի են ունենում 26 հազար անցանկալի սեռական շփումներ: Սակայն նման դեպքերից միայն 3400-ն են հայտնի դառնում բարձրագույն ատյաններին: Read more

18 May 2013

Հաջողությամբ կլոնավորել են ցողունային բջիջները

clone 8Ամերիկյան գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Օրեգոնցի գիտնականների խումբը հայտարարել է մարդու սաղմի կլոնավորմամբ ցողունաբջիջներ ստանալու մասին: Մարդու սաղմի կլոնավորմամբ ստացված ցողունաբջիջները մեծ ներուժ ունեն, հայտնել է գիտնականներից մեկը: Դրանցով կարելի է նոր երիկամ, սրտամկան, ուղեղային հյուսվածք եւ մարդկային օրգանիզմի այլ բջիջներ աճեցնել: Նոր մեթոդը թույլ կտա բուժել Պարկինսընի հիվանդությունը, ցրված սկլերոզը եւ ողնաշարի վնասվածքները: Գիտնականները խումբը հետազոտություններ են իրականացրել ոչ միայն մարդու, այլեւ կապիկի բջիջների վրա: Նախկինում մի քանի փորձեր անհաջող են եղել, քանի որ մարդկային ձվաբջիջները ավելի խոցելի են եղել: Ընդ որում, գիտնականները նշում են, թե իրենց բացահայտումը դժվար թե օգտակար լինի նրանց համար, ովքեր գձտում են կլոնավորել մարդուն: Կլոնավորման հակառակորդներն արդեն մարդու սաղմի կլոնավորման արգելք սահմանելու պահանջ են ներկայացրել՝ հայտարարելով, որ բժշկության մեջ ցողունաբջիջներ ստանալու այլընտրանքային ձեւեր կան՝ ավելի մատչելի եւ էթիկայի տեսանկյունից նվազ վիճելի: Ցողունաբջիջների կիրառումը բժշկության զարգացման նոր հիմնասյուն է: Բժիշկները հույս ունեն այդկերպ բուժել մինչ օրս անբուժելի համարվող հիվանդությունները:   Read more

Բեռնատարը կախվել է կամուրջից

kamov 9Բեռնատարի վարորդը կենդանի է մնացել` ընկնելով կամրջից եւ թռչելով մոտ 20 մետր: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Զարմանալի է, որ նույնիսկ անկումից հետո նա գիտակից է եղել եւ, ըստ ականատեսների, անընդհատ կրկնել է, որ կմահանա: Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, մայրուղու վրա: Ինչպես կարծում է ոստիկանությունը, բեռնատարի վարորդը փորձել է խուսափել իր դիմացը կտրած մեքենայի հետ բախվելուց: Կտրուկ մանեւր իրականացնելով` մեքենան կախվել է Բոլթ կամրջից, իսկ 39-ամյա վարորդը դուրս է թռել խցիկից եւ ընկել ցած` 20 մետր բարձրությունից, ուղիղ ճանապարհի վրա: Երկրորդ մեքենայի վարորդը` 25-ամյա երիտասարդը եւս վնասվածքներ է ստացել եւ գտնվում է կայուն ծանր վիճակում: Մեքենան այլեւս շահագործման ենթակա չէ: Վնասվել է կամրջի արգելապատնեշը, նաեւ մերձակա շենքի պատը: Ընկած վարորդին նկատել է մի բանվոր, ով շտապօգնություն է զանգահարել: Վարորդին տեղափոխել են Մելբուռնի Թագավորական հիվանդանոց` գլխուղեղի լուրջ եւ ողնաշարի վնասվածքներով: Իսկ պատի վրա կախված բեռնատարը բարձրացրել են կռունկների միջոցով: Հրշեջները ուսումնասիրել են կամրջի կոնստրուկցիան` պարզելու, արդյոք այն վնասված չէ: Read more

Հյուսիսային Կորեան սովի շեմին է

sov 6Հյուսիսային Կորեան սովի շեմին է: Սովը կանխելու համար Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն օգտագործում է պարենի այն պաշարները, որոնք ռազմական պահեստներում պահվում են ի դեպս չնախատեսված հանգամանքների: Այդ մասին հաղորդել են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները: Այսպես, պարենի սուր պակասի պատճառով 2013 թվականի մարտին կորեա- չինական սահմանի շրջանում Հյուսիսային Կորեայի յուրաքանչյուր ընտանիք 15-ական կիլոգրամ եգիպտացորեն է ստացել բանակի պահեստներից: Հյուսիսային Կորեայի աղբյուրները հաղորդում են, որ ներկայում նույնիսկ Փհենյանը եւ երկրի մի շարք այլ քաղաքներ մասամբ պարեն են ստանում նույն աղբյուրներից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով հյուսիսկորեական աղբյուրներ, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը մտադիր չէ ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին քաղաքական զիջումներ անել պարենային օգնության սահմանափակումների վերացման դիմաց եւ գերադասում է, որ ժողովուրդն ավելի ամուր ձգի գոտիները:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version