Logo

Articles

Բեռնատարը կախվել է կամուրջից

Created on Saturday, 18 May 2013 02:40 Written by AMGA TV

kamov 9Բեռնատարի վարորդը կենդանի է մնացել` ընկնելով կամրջից եւ թռչելով մոտ 20 մետր: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Զարմանալի է, որ նույնիսկ անկումից հետո նա գիտակից է եղել եւ, ըստ ականատեսների, անընդհատ կրկնել է, որ կմահանա: Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, մայրուղու վրա: Ինչպես կարծում է ոստիկանությունը, բեռնատարի վարորդը փորձել է խուսափել իր դիմացը կտրած մեքենայի հետ բախվելուց: Կտրուկ մանեւր իրականացնելով` մեքենան կախվել է Բոլթ կամրջից, իսկ 39-ամյա վարորդը դուրս է թռել խցիկից եւ ընկել ցած` 20 մետր բարձրությունից, ուղիղ ճանապարհի վրա: Երկրորդ մեքենայի վարորդը` 25-ամյա երիտասարդը եւս վնասվածքներ է ստացել եւ գտնվում է կայուն ծանր վիճակում: Մեքենան այլեւս շահագործման ենթակա չէ: Վնասվել է կամրջի արգելապատնեշը, նաեւ մերձակա շենքի պատը: Ընկած վարորդին նկատել է մի բանվոր, ով շտապօգնություն է զանգահարել: Վարորդին տեղափոխել են Մելբուռնի Թագավորական հիվանդանոց` գլխուղեղի լուրջ եւ ողնաշարի վնասվածքներով: Իսկ պատի վրա կախված բեռնատարը բարձրացրել են կռունկների միջոցով: Հրշեջները ուսումնասիրել են կամրջի կոնստրուկցիան` պարզելու, արդյոք այն վնասված չէ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.