A+ A A-

August 2013

30 August 2013

Մզկիթները հավասարեցվել են ահաբեկչական կառույցներին

mzkit 7Նյու Յորքի ոստիկանական վարչությունն արձակել է գաղտնի կարգադրություն, որի

համաձայն քաղաքի բոլոր մզկիթները դասակարգվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Այս մասին, հաղորդել է Associated Press գործակալությունը, որը ձեռք է բերել ոստիկանության համապատասխան փաստաթղթերը: Այդ միջոցը ոստիկանությանը թույլ է տալիս մզկիթներ ուղարկել իր իրազեկիչներին եւ այնտեղ տեղակայել լրտեսական ապարատներ: Բացի այդ, ամեն մի ծխականի դեմ կարող է հետաքննություն հարուցվել: Պարզել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակից ի վեր ոստիկանությունն առնվազն 12 գործ է հարուցել այն մզկիթների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Նյու Յորքի ոստիկանապետ Ռեյ Քելլին չի հերքել մզկիթների լրտեսման պրակտիկան՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցները գործում են բացառապես օրենքի շրջանակում: Read more

Վաշինգտոնը դիմել է Թեհրանին` օգնության խնդրանքով

TEH 5Վաշինգտոնը դիմել է Թեհրանին՝ ԱՄՆ 3 քաղաքացիներին ազատելու հարցում օգնության խնդրանքով: Խոսքը մի քանի տարի առաջ Իրանում անհետացած Ռաբըրտ Լեւինսընի եւ իրանական ծագում ունեցող 2 ամերիկացի բանտարկյալների՝ Ամիր Հեքմաթի եւ Սայիդ Աբեդինի մասին է: -Միացյալ Նահանգները ամենայն հարգանքով դիմում է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ մեզ հետ համագործակցելու խնդրանքով, որպեսզի օգնեն ԱՄՆ քաղաքացիներ Ռաբըրտ Լեւինսընին, Ամիր Հեքմաթին եւ Սայիդ Աբեդինին երկարատեւ կալանքից հետո իրենց ընտանիքների գիրկը վերադառնալ,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերին: Քորըլ Սփրինգս քաղաքի 60-ամյա բնակիչ Լեւինսընն անհետացել է 2007-ին՝ Իրան գործուղման ժամանակ: Նախկինում նա աշխատել է FBI-ում եւ զբաղվել քրեական գործերով, այդ թվում՝ պայքարել կազմակերպված հանցավորության դեմ: Ինչ վերաբերում է Հեքմաթին եւ Աբեդինին, նրանցից առաջինը պատիժ է կրում լրտեսության, երկրորդը՝ կրոնական համոզմունքների պատճառով:   Read more

Լոս Անջելեսում օրինականացրել են գրիֆֆիտին

griff 5Լոս Անջելեսի քաղաքային դատարանը կասեցրել է գրիֆիտտիի՝ 10 տարի առաջ ներմուծված արգելքը: Լոս Անջելեսը երկար ժամանակ համարվել է գրիֆիտտիի համաշխարհային մայրաքաղաք: Արգելքի կասեցման մասին հարցը քաղաքային խորհրդի նիստում է դրվել 2013-ի օգոստոսի սկզբին եւ մի քանի շաբաթ տեւած թեժ քննարկումներից հետո ընդունվել է: Քաղաքի իշխանությունները մի շարք հավելյալ սահմանափակումներ են ներմուծել նման աշխատանքների համար: Դրանք պետք է գովազդային բնույթ չկրեն: Բացի այդ, նկարիչները պետք է իրենց ստեղծագործությունները գրանցեն քաղաքապետարանում՝ վճարելով 60 դոլար:

Նկարիչներին դուր չի եկել նաեւ այն, որ իրենց տան պատերին կամ ցանկապատին նկարելու համար իրենք պետք է հարեւանների թույլտվությունն ստանան: Read more

29 August 2013

Պարզվել է մահացածի ինքնությունը

foxx 8FOX 11 հեռուստաալիքը հայտարարել է, թե Անջելըս Ազգային արգելոցում հայտնաբերված մահացած անձը Մարտըն Բըրնսն է, ով հետաքննող գրող եւ պրոդյուսեր է աշխատել ալիքում: Պատահական անցորդը նրան վիրավոր վիճակում հայտնաբերել էր կիրակի երեկոյան, Ալտադինայի մոտ, Inspiration Point-ի մերձակայքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արձանագրել էին տղամարդու մահն ու ուղղաթիռով տեղափոխել Farnsworth Park: Քննիչների տվյալներով, նա մահացել է ընկնելու հետեւանքով: Մարտինը միայնակ զբոսնելու էր գնացել եւ պատահաբար ցած ընկել բլրից: Հետաքննությունը շարունակվում է:  Read more

Սպանություն Հայդ պարկում

hide 6Երկու մարդ սպանվել է, եւս մեկը հրազենային վնասվածքներ է ստացել Հարավային Լոս Անջելեսում մեքենայից արձակված կրակոցներից: Ավազակախմբերի միջեւ հաշվեհարդարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության կապիտան Թամ ՄքՄալլընի խոսքով, մոտ 20 տարեկան երեք անձինք կանգնած են եղել 2700 West 64th Street հասցեում, երբ նրանց անհայտ մեքենա է մոտեցել եւ կրակոցներ են արձակել: Տղամարդկանցից երկուսը մահացել են տեղում, երրորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանություն առայժմ չի պարզել մեքենայի մակնիշը, արձակված կրակոցների քանակությունն ու այլ մանրամասներ: Տեղանքը ավազակախմբերի մշտական վեճերի վայր է: Իրավապահները շարունակում են հետաքննությունը: Read more

Հայտնի է դելֆինների մահվան պատճառը

delf 7ԱՄՆ Արեւելյան ափին դելֆինների անհավանական բարձր մահացության հավանական պատճառը մորբիլլիվայրըսն է, որը պատկանում է նույն խմբին, ինչ կարմրուկի վիրուսը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի՝ օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչության հետազոտողները: Ինչպես հայտարարել է վարչության ներկայացուցիչներից մեկը, առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վիրուսի տարածումը, քանի որ չկա այնպիսի պատվաստանյութ, որը հնարավոր լինի կիրառել դելֆինների ամբողջ պոպուլյացիայի նկատմամբ: Հետազոտողները պարզել են, որ դելֆինների օրգանիզմը շատ քիչ է ընդդիմանում մորբիլլիվիրուսին, որը, որպես կանոն, ազդում է մաշկի, լիմֆահանգույցների, թոքերի եւ գլխուղեղի վրա: Վերջին երկու ամիսներին Նյու Յորքի, Նյու Ջըրզիի, Դելավերի, Մերիլընդի եւ Վըրջինիայի լողափերին հայտնաբերվել է ավելի քան 333 մահացած դելֆին: Read more

01 August 2013

Նոր կողոպուտ Կաննում

cann 5Ֆրանսիայի Կանն քաղաքը վերջին շաբաթներին դարձել է հանդուգն կողոպուտների թատերաբեմ: Այս անգամ Կաննում կողոպտել են Kronometry թանկարժեք ժամացույցների սրահը, որը տեղակայված է Փառատոնների եւ կոնգրեսների պալատի հարեւանությամբ, որտեղ էլ անցկացվում է Կաննի փառատոնը։ Հանցագործությունն իրականացվել է հուլիսի 31-ին, տեղի ժամանակով առավոտյան 11-ի սահմաններում: Խանութ են ներխուժել երկու զինված հանցագործներ։ Նրանք տարել են խանութի ցուցափեղկերի ժամացույցներն ու հեռացել մոտոցիկլետով։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել րոպեներ անց, սակայն չի հաջողվել հանցագործներին տաք հետքերով բռնել: Ըստ իրավապահների` գողացված ժամացույցների արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի: 2013-ի փետրվարին եւս ժամացույցների սրահը կողոպտվել էր։ Հանցագործները խանութ էին ներխուժել հետնամուտքից ընդմիջման ժամանակ։ Արդյունքում՝ հանցագործները սրահից տարել էին մոտ 150 ժամացույցներ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 1,3 մլն դոլար է։ Օրեր առաջ էլ Կաննի Կարըլթըն հյուրանոցից գողացել էին Leviev ընկերության զարդերը: Գողոնի արժեքը կազմում է 163 մլն դոլար: Զարդերը ներկայացվել էին ցուցադրության ժամանակ: Դրանք գողացել էր դիմակավորված անձը, ով զինված ներխուժել էր հյուրանոց:   Read more

01 August 2013

Միջադեպ հայ-թուրքական սահմանին


sahman 5Երեկ` հուլիսի 31-ին միջադեպ է եղել հայ-թուրքական սահմանին: Հայ-թուրքական սահմանը պահող ռուսական զորքերը կրակ են բացել Թուրքիայի քաղաքացի հովիվի ուղղությամբ։ Ռուսական սահմանապահ զորքերից հաստատել են, որ իրոք եղել է նման միջադեպ, սակայն այլ մեկնաբանություններ չեն տվել: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, Կարսի նահանգի Աքյաքա շրջանի մի բնակիչ փորձել է սահմանային գիծն անցնել՝ հետ բերելու Հայաստանի պետական տարածք անցած իր անասուններին, ինչի արդյունքում սահմանապահները կրակ են բացել։ Հովիվը վիրավորվել է եւ տեղափոխվել Կարս՝ բժշկական օգնություն ստանալու համար։ Ավելի ուշ հաղորդվել է, որ 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը մահացել է հիվանդանոցում: Աքյաքան վերջին գյուղն է, որին հաջորդում է 20 տարի չգործող երկաթուղու Դողուքափը կայարանը։ Read more

01 August 2013

Անհավանական փախուստ Արկանզայի բանտից

pakh 4 ԱՄՆ բանտերից մեկում տեսախցիկները փախուստի անհավանական փորձ են արձանագրել: Բանտի աշխատակիցները չեն կարողացել բռնել պատուհանից փախած բանտարկյալին: 33-ամյա Դերիկ էստելը, ով բանտարկված էր ավազակային հարձակման ու ավտոմեքենաների գողության համար, անհավանական փախուստ է կատարել Արկանզա նահանգի Հաթ-Սփրինգս քաղաքի բանտից: Այն պահին, երբ ոստիկաններն անուշադիր են եղել, հանցագործը բառացիորեն դուրս է նետվել պատուհանից ու փախել: Փախուստի անսովոր պլանը բանտարկյալը մշակել էր իր 2 համախոհների հետ, որոնցից մեկը ազատության մեջ է, մյուսն՝ իր պես ազատազրկված: Համաձայն պլանի՝ վերջինս բանտապահների ուշադրությունը շեղել է խոսակցություններով, իսկ Դերիկը դուրս է եկել պատուհանից, վազել-նստել դրսում իրեն սպասող ավտոմեքենան ու հեռացել անհայտ ուղղությամբ: Պլանը հիանալի է գործել: Ոչինչ չկասկածող պահակները Դերիկին թույլատրել են հեռախոսով խոսել: Մինչ հանցակիցը կատակներով շեղել է պահակների ուշադրությունը, Դերիկ Էստելը ոտքի է կանգնել, վազել բաց, փոքրիկ պատուհանի ուղղությամբ եւ դուրս նետվել: Նրա արարքը հանկարծակիի է բերել պահակներին, նրանցից մեկը եւս անցել է պատուհանով, սակայն չի կարողացել բռնել հանցագործին: Ավելի ուշ իրավապահները բռնել են Դերիկ Էստելի` ազատության մեջ գտնվող հանցակցին, հայտնաբերել են նաեւ մեքենան: Դերիկի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում: Ոստիկանները զգուշացրել են, որ նա կարող է զինված լինել: Read more

01 August 2013

Մեղուների պարսը խայթել է փոքրիկին

poqrik 44 տարեկան երեխան տեղափոխվել է հիվանդանոց, երբ նրա վրա հարձակված մեղուների պարսը մոտ 40 անգամ խայթել է փոքրիկին: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, Վուդլընդ Հիլզում, երբ Մաքս Բորդոնարոն խաղում էր Warner Center Park-ում իր տատիկի հետ: Մաքսը նետել է գնդակը, եւ դրանից հետո մեղուները հարձակվել են: Երեխայի մոր` Քիմբըրլի Բորդոնարոյի խոսքով, երեխայի ամբողջ մարմինը պատված է խայթոցներով: -Ես նրա մարմնից 25 խայթիչ եմ հանել եւ խայթոցի 40 հետք արձանագրել: Երեխային արագորեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն անհրաժեշտ բոօգնություն են ցուցաբերել եւ փրկել երեխայի կյանքըRead more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel