Logo

Articles

Հայտնի է դելֆինների մահվան պատճառը

delf 7ԱՄՆ Արեւելյան ափին դելֆինների անհավանական բարձր մահացության հավանական պատճառը մորբիլլիվայրըսն է, որը պատկանում է նույն խմբին, ինչ կարմրուկի վիրուսը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի՝ օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչության հետազոտողները: Ինչպես հայտարարել է վարչության ներկայացուցիչներից մեկը, առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վիրուսի տարածումը, քանի որ չկա այնպիսի պատվաստանյութ, որը հնարավոր լինի կիրառել դելֆինների ամբողջ պոպուլյացիայի նկատմամբ: Հետազոտողները պարզել են, որ դելֆինների օրգանիզմը շատ քիչ է ընդդիմանում մորբիլլիվիրուսին, որը, որպես կանոն, ազդում է մաշկի, լիմֆահանգույցների, թոքերի եւ գլխուղեղի վրա: Վերջին երկու ամիսներին Նյու Յորքի, Նյու Ջըրզիի, Դելավերի, Մերիլընդի եւ Վըրջինիայի լողափերին հայտնաբերվել է ավելի քան 333 մահացած դելֆին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.