A+ A A-

14 May 2014

Ամենատարեց տղամարդը երկարակեցության մասին

old 4Նա 111 տարեկան է, իսկ Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է մոլորակում բնակվող ամենատարեց տղամարդը: Այդուհանդերձ, Ալեքսանդր Իմիչի համար դա ընդամենը թիվ է: 92 տարեկան նա գիրք է գրել, իսկ 96 տարեկանում ուսումնասիրել է դիետիկ թերապիա եւ շրջագայել Թուրքիայով: Հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է. –Լավ գեները: Իմ հայրը ապրել է 100 տարի, ուստի ես էլ լավ գեներ եմ ստացել, առողջ կենսակերպով ապրել: Նա նաեւ վստահ է, որ իրենց օգնում է համեստ սնունդն ու սերը կյանքի նկատմամբ: Այժմ նա հաշմանդամի սայլակին է գամված, թեեւ հարազատներն ասում են, որ ընկնելուց առաջ չափազանց շարժունակ է եղել: Իմիչը ծնվել է Լեհաստանում, 1903 թվականին: Երկրորդ աշխարհամարտը սկսվելուց հետո նա փախել է Խորհրդային միություն, որտեղ նրան աքսորել են գաղութ: 1951թ. նա կնոջ հետ հայտնվել է Միացյալ նահանգներում եւ հանգրվանել Նյու Յորքում: Այստեղ նա կնոջ հետ զբաղվել է հոգեբանությամբ: Զույգն այդպես էլ երեխաներ չի ունեցել, Իմչիը զարմիկ ունի, ով այժմ 84 տարեկան է: Չնայած տարիքին՝ ծերունին դեռ մտադիր չէ հանգստանալ, նա նոր ձեռքբերումների է ձգտում, ակտիվ սովորում ու կարդում:   Read more

Ավստրալիայում երկու դեմք ունեցող երեխա է ծնվել

faced 7Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ծնվել են զույգեր, ովքեր ունեն մեկ մարմին, մեկ գլուխ, բայց երկու միանման դեմք: Աղջիկները ծնվել են անցյալ շաբաթ: Ունենալով ընդհանուր մարմին եւ ներքին օրգաններ՝ նրանք ունեն առանձին ուղեղներ՝ մեկ գլխում: Նրանց ծնողները հղիության սկզբնական շրջանում իմացել են, որ երկվորյակները ծնվելու են միմյանց կպած, եւ չնայած որոշ բժիշկների խորհրդին՝ նրանք որոշել են ունենալ երեխաներին: Երեխաների ապրելու հավանականությունը փոքր է: Այժմ աղջիկները 6 օրական են, եւ բժիշկները զարմացած են նրանց առաջընթացի վրա: Նրանց ծնողները, ովքեր արդեն 7 երեխա ունեն, փորձում են օգտվել երեխաների հետ ամեն օրից: Read more

Ըստ Օլանդի կա մեկ լուծում՝ ցեղասպանության ճանաչումը

oland 5Կա մեկ լուծում, եւ դա ցեղասպանության ճանաչումն է, -այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` պատասխանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցին: Նա նշել է, թե փորձում է դրական բաներ գտնել Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ: -Բայց իհարկե, ես կենտրոնական հարցն համարում էի այն, որ այդ ջարդերը որակվեն իբրեւ ցեղասպանություն: Կա մեկ լուծում, եւ դա ցեղասպանության ճանաչումն է, -եզրափակել է Ֆրանսիայի ղեկավարը: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը երեկ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: Read more

Porsche-ին դատի են տվել

rodas 4Porsche ավտոկոնցեռնի դեմ դատական հայց է ներկայացվել դերասան Փոլ Ուոքըրի մահվան առնչությամբ: Դա արել է վթարի ժամանակ Porsche մեքենայի ղեկին եղած Ուոքըրի ընկերոջ՝ Ռաջըր Ռոդասի այրին։ Հայցվորը պնդում է, որ մեքենայի կառուցվածքում առկա թերություններն են անցած տարվա նոյեմբերին վթարի պատճառ դարձել, որի հետեւանքով Ռոդասն ու Ուոքըրը մահացել են Սանտա Կլարիտա քաղաքում: Քրիստին Ռոդասը համոզված է նաեւ, որ նրա մահացած ամուսինը՝ պրոֆեսիոնալ ավտոարշավորդը, չի խախտել արագության ռեժիմը: Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը գերազանցել է թույլատրելի արագությունը գրեթե երկու անգամ, բայց հայցվորը պնդում է, որ նա ընթացել է ժամում 55 մղոն արագությամբ, իսկ դա ճանապարհային երթեւեկության կանոններով չի արգելվում: Քրիստին Ռոդասն իր հայցում նշում է, որ մեքենան սարքին չի եղել: Նրա կարծիքով՝ վարորդը եւ ուղեւորը կարող էին ողջ մնալ, եթե ավտոմեքենան զինված լիներ պաշտպանական համակարգերով, որոնք կկանխեին վթարի դեպքում վառելիքի բռնկումը: Նշենք, որ մեքենան այրվել էր ծառի հետ բախումից։   Read more

Կեղծ գրքի հեղինակին կտուգանեն

misha 7Հոլոքոստի մասին կեղծ հուշագրությունների հեղինակ Միշա Դիֆոնսեկան տուգանվել է 22.5 մլն դոլարով: Համապատասխան որոշումը կայացրել է Մասաչուսեթսի դատարանը: Միշա. Հիշողություններ Հոլոքոստի տարիների մասին գիրքը լույս է տեսել 1997 թվականին եւ դարձել բեսթսելլըր: Դիֆոնսեկան խոստովանել էր, որ այդ ստեղծագործությունում նկարագրված դեպքերը մտացածին են: Մինչ ճշմարտության բացահայտումը՝ Դիֆոնսեկան եւ Վերա Լին 32.4 մլն դոլար էին շահել Mt. Ivy Press հրատարակչատան եւ նրա հիմնադիր Ջեյն Դենիելի դեմ գործով: Դատարանը հրատարակողներին մեղավոր էր ճանաչել պայմանագրի խախտման եւ հեղինակից եկամուտները թաքցնելու մեջ: Այդ գործով Դիֆոնսեկային տրամադրված գումարը գնահատվում է 22.5 մլն դոլար, եւ հենց այդ գումարը պետք է հեղինակը վճարի այժմ: Գիրքը հրատարակվել է 18 լեզուներով, դրա մոտիվներով Ֆրանսիայում նկարահանվել է ֆիլմ: Read more

Վաշինգթոնում բացվել է հսկա հուշարձանը

GW 6Գրեթե երեք տարի տեւած վերականգնումից հետո բացվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Ջորջ Վաշինգտընի հուշարձանը: 2011թ. օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ 170 մետր բարձրություն ունեցող, սպիտակ օբելիսկ քարով երեսպատված հուշարձանը հսկա ճաքերով էր պատվել, եւ այն ստիպված էին եղել փակել, քանի որ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկին փլուզման վտանգ էր սպառնում: Հուշակոթողն իրենից ներկայացնում էր ամենամեծ շինությունը քարից եւ համարվում էր ամերիկյան արժեքների խորհրդանիշը: Նվագախմբերի եւ երգչախմբերի հայրենասիրական կատարումներից հետո ներքին գործերի նախարար Սելլի Ջուելն ու միլիարդատեր Դեւիդ Ռուբինսթայնը բացել են հուշարձանը: Նշենք, որ հուշարձանի վերականգնումը 15 միլիոն դոլար է արժեցել, որի կեսը վճարել է գործարար եւ բարեգործ Դեւիդ Ռուբինսթայնը: 1884թ. կառուցված հուշարձանը տարեկան 600 հազար զբոսաշրջիկներ են այցելում: Հուշարձանի գագաթին կարելի է հասնել աստիճաններով կամ վերելակով:2011թ. երկրաշարժից հետո ահաբեկված զբոսաշրջիկները ստիպված էին լքել բարձր դիտարանը, իսկ կառույցի մեջ մեծ ճաքեր էին առաջացել, որոնց միջով անգամ լույս էր անցնում: Ամիսներ շարունակ Վաշինգթընի հուշակոթողը պարուրված էր վերանորոգման փայտանյութերով: Այժմ զբոսաշրջիկները կրկին կարող են բարձրանալ հուշակոթողի վերին դիտարան: Բացումից հետո մեկ ժամվա ընթացքում գնվել է 600-ից ավելի տոմս: Read more

Բողոքում են մահապատժի դեմ

der 4 Մահապատժի դատապարտված երեք մարդ բողոք է ներկայացրել դատարան՝ ապրիլի 29-ին Օկլահոմա նահանգում մահապատժի անհաջող կիրառումից հետո: Մահաբեր ներարկումից հետո 38-ամյա Քլեյթըն Լաքեթը, որը մեղադրվում էր սպանության եւ բռնաբարության համար, մահացել էր ոչ թե միանգամից, այլ 43 րոպե անց։ Սովորաբար, այդ գործընթացը տեւում է 12 րոպե։ Ամերիկյան նահանգները մահաբեր ներարկման մեջ օգտագործվող նյութերի խրոնիկ դեֆիցիտ ունեն. եվրոպական ընկերությունները դադարել են պենտոբարբիտալ նյութ արտահանել։ Այդ պատճառով նահանգները ստիպված են լինում այլընտրանքային միջոցներ օգտագործել, այդ թվում՝ չփորձարկված։ Ռաբըրտ Ջեյմս Քեմբըլը, որին պետք է մահապատժի ենթարկեին այսօր՝ Թեքսըսում, բողոք է ներկայացրել, որ դատավճռի իրականացումը հետաձգվի։ Նրա փաստաբան Մորի Լեւինը հայտարարել է, որ Սահմանադրությունն արգելում է դաժան եւ անսովոր պատիժը եւ երաշխիքներ են պետք, որ մահապատիժը մարդասիրական կլինի։ Բողոք են ներկայացրել նաեւ Ռասըլ Բաքլոն՝ Միզուրիից եւ Ռիչըրդ Պոպլավսկին՝ Փենսիլվենիայից: Read more

ԱՄՆ-ը կորոնի Նիգերիայում կորածներին

bokoharam 5Միացյալ Նահանգները Նիգերիայում օդաչուավոր հետախուզական ինքնաթիռ է գործի դրել դպրոցական աղջիկներին հայտնաբերելու համար, որոնց ապրիլին առեւանգել են Բոկո Հարամ խմբավորման ծայրահեղականները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Պենտագոնի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին մի ոչ մեծ խումբ ամերիկացի զինվորականներ Նիգերիա ուղարկելու մասին: Զինվորականները հիմնականում պատասխանատու են լինելու կապի ապահովման, թիկունքային աջակցության եւ հետախուզման պլանավորման համար: Ապրիլի 14-ին Բոկո Հարամ խմբավորման ահաբեկիչները Նիգերիայի հյուսիս-արեւելքի Չիբոկ բնակավայրի վարժարանից պատանդ են վերցրել 276 դպրոցական աղջիկների: Ոստիկանության տվյալներով՝ 53 դեռահասներ կարողացել են փախչել, 223-ը մինչ այժմ մնում են ելուզակների ձեռքում: Read more

Կոնգրեսականներին արգելելու են թռչել առաջին կարգով

Gozar 5Ամերիկյան օրենսդիրների երկկուսակցական խումբը նոր օրինագիծ է ներկայացրել Կոնգրեիսն, որն արգելում է կոնգրեսականներին հարկատուների հաշվին առաջին կարգի ավիատոմսեր գնել: Օրինագծի տեքստը սկսվում է հետեւյալ բառերով.- Եթե մեր բանակը ստիպված է թռչել առաջին կարգի տեղերով, նույնը պետք է վերաբերի նաեւ Կոնգրեսին: Օրինագիծը ներկայացրել են հանրապետականներ Փոլ Գոզարն ու Ուոլթըր Ջոնզը, եւ դեմոկրատներ Ռաուլ Ռուիզն ու Ջան Բերրոն: Նորարարությունը նպատակ ունի վերացնել պետական միջոցների մսխումը: Սահմանափակումները վերաբերելու են նաեւ Սպիտակ տան հանձնարարությամբ շրջագայությունների մեկնող կոնգրեսականներին: Օրինագծով բացառություն է արվում միայն այն կոնգրեսականների համար, որոնք տեղաշարժման եւ առողջական խնդիրներ ունեն: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel