Logo

Articles

ԱՄՆ-ը կորոնի Նիգերիայում կորածներին

bokoharam 5Միացյալ Նահանգները Նիգերիայում օդաչուավոր հետախուզական ինքնաթիռ է գործի դրել դպրոցական աղջիկներին հայտնաբերելու համար, որոնց ապրիլին առեւանգել են Բոկո Հարամ խմբավորման ծայրահեղականները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Պենտագոնի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին մի ոչ մեծ խումբ ամերիկացի զինվորականներ Նիգերիա ուղարկելու մասին: Զինվորականները հիմնականում պատասխանատու են լինելու կապի ապահովման, թիկունքային աջակցության եւ հետախուզման պլանավորման համար: Ապրիլի 14-ին Բոկո Հարամ խմբավորման ահաբեկիչները Նիգերիայի հյուսիս-արեւելքի Չիբոկ բնակավայրի վարժարանից պատանդ են վերցրել 276 դպրոցական աղջիկների: Ոստիկանության տվյալներով՝ 53 դեռահասներ կարողացել են փախչել, 223-ը մինչ այժմ մնում են ելուզակների ձեռքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.