Logo

Articles

Կոնգրեսականներին արգելելու են թռչել առաջին կարգով

Gozar 5Ամերիկյան օրենսդիրների երկկուսակցական խումբը նոր օրինագիծ է ներկայացրել Կոնգրեիսն, որն արգելում է կոնգրեսականներին հարկատուների հաշվին առաջին կարգի ավիատոմսեր գնել: Օրինագծի տեքստը սկսվում է հետեւյալ բառերով.- Եթե մեր բանակը ստիպված է թռչել առաջին կարգի տեղերով, նույնը պետք է վերաբերի նաեւ Կոնգրեսին: Օրինագիծը ներկայացրել են հանրապետականներ Փոլ Գոզարն ու Ուոլթըր Ջոնզը, եւ դեմոկրատներ Ռաուլ Ռուիզն ու Ջան Բերրոն: Նորարարությունը նպատակ ունի վերացնել պետական միջոցների մսխումը: Սահմանափակումները վերաբերելու են նաեւ Սպիտակ տան հանձնարարությամբ շրջագայությունների մեկնող կոնգրեսականներին: Օրինագծով բացառություն է արվում միայն այն կոնգրեսականների համար, որոնք տեղաշարժման եւ առողջական խնդիրներ ունեն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.