amga.tv

Switch to desktop Register Login

12 October 2012

Կանայք առավել զգայուն են վատ նորությունների նկատմամբ

qomaan 8The Guardian-ը նշում է, թե կանայք առավել զգայուն են վատ նորությունների նկատմամբ: Նման հետեւության են հանգել Մոնրեալի համալսարանի ուսումնասիրողները: Մարդիկ ամեն օր լսում են մեծ քանակությամբ վատ նորություններ: Գիտնականները որոշել են բացահայտել, թե որքան են դրանք ազդում մարդու վրա: Ուսումնասիրության արդյունքում նրանք անսպասելի հետեւությունների են հանգել: Վատ նորությունները սթրեսի պատճառ չեն դառնում, սակայն նվազեցնում են սթրեսակայունությունը, ընդ որում միայն կանանց մոտ: Գիտնականները կանանցից եւ տղամարդկանցից կազմված 60 կամավորների առաջարկել են կարդալ տարբեր աստիճանի էմոցիաներ առաջացնող սովորական եւ բացասական նորություններ: Փորձի ընթացքում բացահայտվել է, որ կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում նորության մանրամասների վրա եււ ավելի լավ են այն հիշում, քան տղամարդիկ:   Read more

Նյու Յորքն առաջատար շուկա անշարժ գույքի համար

real 4Արդեն երկրորդ տարին անընդմեջ Նյու-Յորքը ճանաչվում է առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով աշխարհի խոշորագույն շուկան: Cushman & Wakefield-ի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում՝ 2011 թվականի հունիսից 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, Նյու Յորքում առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացվել է 34,7 մլրդ դոլարի ներդրում: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 18,9 տոկոսով: Առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով երկրորդ տեղում Լոնդոնն է: Մեկ տարվա ընթացքում Լոնդոնում գրանցվել է ներդրումների 3,8 տոկոս աճ՝ կամ 29,3 մլրդ դոլարի ներդրում: Առաջատար եռյակը եզրափակում է Տոկիոն, որտեղ 2011-2012 ֆինանսական տարում ցուցանիշը կազմել է 23,9 մլրդ դոլար: Առաջին հնգյակում ընդգրկվել են նաեւ Փարիզը՝ 19.4 մլրդ դոլար, եւ Լոս-Անջելեսը՝ 17 մլրդ դոլար: Read more

Ֆրանսիայում ահաբեկիչներին մեղադրանք են առաջադրելու

 fraaan 5Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ վերաորակավորել են սեպտեմբերին Փարիզի արվարձանում հրեական խանութի վրա զինված հարձակում գործած 7 անձանց գործը. այժմ կալանավորվածները կասկածվում են ահաբեկչական ցանցի անդամակցելու մեջ: Նրանց նախնական պահման վայրից տեղափոխել են քննչական մեկուսարան, որտեղ էլ սպասելու են մեղադրանք առաջադրելուն: Հոկտեմբերի 9-ին Փարիզի ստորգետնյա կայաններից մեկում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ պայթուցիկ սարք, որը թաքցնելու մեջ ոստիկանությունը կասկածում էր կալանավորվածներին: Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը հայտարարել է, որ ձերբակալվածները, որոնք ամենայն հավանականությամբ, սալաֆիտներ են, վերջին 15 տարվա ընթացքում ամենավտանգավոր խմբավորման մասն են կազմում. նրա խոսքերով՝ նրանցից ոմանք պատրաստվում էին հարձակումներ իրականացնել Սիրիայում: Ծայրահեղ իսլամական խմբավորման անդամներից մեկի վրա կրակել էին անցյալ շաբաթ, մյուս 5-ն ավելի վաղ ազատ էին արձակվել: Read more

Ձերբակալել են հայտնի մաֆիոզին

maff 5Իտալիայում երեկ երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է նդրանգետա կալաբրիական մաֆիայի պարագլուխ Դոմենիկո Կոնդելլոյին: 56-ամյա Կատաղի Միչը մտնում էր առավել փնտրվող 30 հանցագոծների ցուցակի մեջ: ANSA գործակալության փոխանցմամբ, նա փախուստի մեջ էր 1992թ.-ից եւ պետք է ցմահ բանտարկություն կրի, ինչին հեռակա կարգով դատապարտվել էր սպանության համար: Բացի այդ, Կոնդելլոն մեղադրվում է մաֆիոզ գործունեության, ֆինանսական խարդախությունների ու հանցագործությունների մեջ: Հաղորդվում է, որ Կոնդելլոն ձերբակալվել է հայրենի բնակավայրում` Ռեջո դի Կալաբրիա քաղաքում, որտեղ նա գլխավորում էր Կոնդելլո, Իմերտի եւ Ֆոնտանա մաֆիոզ ընտանիքների ղեկավարների հավաքը:   Read more

Հալեպում հայ է զոհվել

hallep 6Հալեպի ծայրամասում` Գոնդոլի հրապարակում, կրկին հայ է զոհվել. ազատ բանակի դիպուկահարի փամփուշտը խոցել է 55-ամյա հայազգի Ժան Թահանին: Ինչպես հայտնել է Բերիո թեմի առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, ըստ տվյալների` նույն փամփուշտը խոցել է նաեւ մեկ այլ հայազգի երիտասարդի`Հովիկ Թամփալյանին, ով, նախնական տեղեկություններով, 25 տարեկան է: Վերջինս այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ. նրա վիճակը մտահոգիչ չէ: Ի դեպ, հաստատվել են նաեւ այն լուրերը, որ հոկտեմբերի 10-ի կեսօրին Հալեպի Նոր Գյուղ շրջանում կրկին դիպուկահարների փամփուշտից վիրավորվել է 35-ամյա Գեւորգ Թալշյանը: Բժիշկների տեղեկացմամբ` փամփուշտը դեռ գտնվում է Թալշյանի մարմնում: Նա եւս այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո է եւ նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:   Read more

Թուրքիայում հարկադրաբար իջեցրել են սիրիական ինքնաթիռը

jeeet 5Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ հարկադիր վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի անձնակազմը վայրէջքից հետո հարձակման է ենթարկել: Այս մասին հայտնել է Syrian Air ընկերության ներկայացուցիչը։ Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հարձակում են գործել անձնակազմի վրա այն բանից հետո, երբ ինքնաթիռին արդեն թույլատրվել էր լքել Անկարայի օդանավակայանը- պաշտոնապես հայտարարել է ավիաընկերության ղեկավար Ղաիդա Աբդուլտաիֆը: Հարձակման մանրամասները ճշտվում են: Աբդուլտաիֆի խոսքերով՝ թուրքերը հարձակվել են օդաչուների վրա, երբ վերջիններս հրաժարվել են ստորագրել այն հայտարարության տակ, որի համաձայն՝ իրենց ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում եւ թուրքական կործանիչների կողմից պարտադրանք չի եղել: Ընկերության ղեկավարի խոսքերով՝ օդանավում որեւէ արգելված բեռ չի եղել: Երբ ինքնաթիռը ստուգել են, պարզ է դարձել, որ այնտեղ եղել են էլեկտրասարքավորման փաթեթներ, որոնք արգելված չէ տեղափոխել, եւ որոնք պաշտոնապես գրանցված են եղել,- հայտարարել է ավիաընկերության ղեկավարը: Նշենք, որ թուրքական կործանիչները հարկադրաբար իջեցրել էին Մոսկվա-Դամասկոս չվերթ իրականացնող սիրիական Аirbus А-320 ինքնաթիռը Անկարայի օդանավակայանում: Ստուգման ժամանակ առգրավվել էին, ըստ Թուրքիայի իշխանությունների, ոչ քաղաքացիական նշանակության սարքավորումներ: Read more

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

thsaruk 5Նախօրեին նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու` առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ: Հայկական Ժամանակ թերթի տվյալներով, բոլորովին վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղ բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը` բռնաբարության մեղադրանքով: Ըստ այդմ, նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր եւ այլն: Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին` ընտրություններին ճիշտ կողմնորոշվելու համար:   Read more

Դրագընը հաջողությամբ միակցվեց Միջազգային տիեզերակայանին

spacex 5Միջազգային տիեզերակայանի աստղանավորդներ ամերիկուհի Սանիտա Ուիլյամսը եւ նրա ճապոնացի գործընկեր Ակիհիկո Հոշիդեն բացել են Դրագըն բեռնատար տիեզերանավի ելանցքը, որը մի քանի ժամ առաջ կառանվել էր ուղեծրային համալիրին, հաղորդում է ԱՄՆ-ի ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը: Այս առաքելությունը SpaceX ընկերության իրականացրած առաջին առաքումն էր տիեզերք: Դրագըն մասնավոր տիեզերանավի կցումը, որն անցած կիրակի օրը Ֆլորիդայի նահանգի Քանավըրալի հրվանդանից առաջին թռիչքի է ուղարկվել դեպի Միջազգային տիեզերակայան, տեղի է ունեցել արձակման երրորդ օրը: Սպասվում է, որ արդեն առաջիկա ժամերին աստղագնացները կսկսեն Դրագըն-ի բեռնաթափումը, որը Միջազգային տիեզերակայան է հասցրել շուրջ 450 կիլոգրամ բեռ՝ հագուստ եւ պարեն, ինչպես նաեւ սարքավորումներ եւ նյութեր 166 գիտափորձերի անցկացման համար, եւ անգամ անձնակազմի համար պաղպաղակ: Dragon-ի փարձնական թռիչքը կայացել էր այս տարվա մայիսին: Մայիսի 31-ին բեռնատարը հաջողությամբ վերադարձել էր երկիր: Այս անգամ բեռնակիր նավը տիեզերքում կմնա մոտ երեք շաբաթ, եւ հոկտեմբերի վերջին վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ծովափից ոչ հեռու:   Read more

Ոստիկանները ձերբակալել են թմրավաճառների

zenq 5Ոստիկանները ձերբակալել են երեք անձանց, երբ նրանց տանից մոտ 400 հազար դոլար արժողությամբ օփիում, հերոին եւ մետամֆետամին են հյատնաբերել: Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թամ Լորընցի խոսքով, 25-ամյա Բրայըն Գարսիայի, 28-ամյա Էրիկ Գասթելըմի եւ 50-ամյա Հոսե Գարսիայի դեմ մեղադրանք են առաջադրել: Ոստիկանները Լոս Անջելեսի 6600 block of North Figueroa Street հասցեում գտնվող նրանց տանից հայտնաբերել են 20 փաունդ օփիում, երկու փաունդ հերոին եւ 1,5 փաունդ մետամֆետամին, կանխիկ 5 հազար դոլար, չորս միավոր զենք: Նրանք թմրանյութը վաճառել են Գլենդելի մի քանի բանկիչների եւ լուրջ ցանց էին ստեղծել: Բրայըն Գարսիան եւ Գաստելըմն ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ Խոսե Գարսիայի համար 102 հազար դոլար գրավի գումար է նշանակվել:   Read more

Պուերտո Ռիկոյում կոկաինի մեծ չափաբաժին են առգրավել

coca 7Պուերտո Ռիկոյի իրավապահները առգրավել են 660 կգ քաշով կոկաինի խմբաքանակ: Նախնական գնահատականներով, թմրանյութի խմբաքանակի գինը սեւ շուկայում կազմում է 16,5 միլիոն դոլար, իսկ մանրածախ վաճառքի դեպքում այն կհասներ մինչեւ 66 միլիոն դոլարի: Սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցների փոխանցմամբ, կոկաինի խմբքանակը հայտնաբերվել է կղզու հարավային հատվածում, Սալինաս նավահանգստից մոտ 50 մղոն հեռավորության վրա, արագընթաց մոտորանավակի վրա: թմրանյութը ենթադրաբար բերվում էր Կոլումբիայից կամ Վենեսուելայից՝ ԱՄՆ տարածք տեղափոխելու համար: Առայժմ չի հաղորդվում, թե քանի հոգու են ձերբակալել:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version