Logo

Articles

Ձերբակալել են հայտնի մաֆիոզին

maff 5Իտալիայում երեկ երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է նդրանգետա կալաբրիական մաֆիայի պարագլուխ Դոմենիկո Կոնդելլոյին: 56-ամյա Կատաղի Միչը մտնում էր առավել փնտրվող 30 հանցագոծների ցուցակի մեջ: ANSA գործակալության փոխանցմամբ, նա փախուստի մեջ էր 1992թ.-ից եւ պետք է ցմահ բանտարկություն կրի, ինչին հեռակա կարգով դատապարտվել էր սպանության համար: Բացի այդ, Կոնդելլոն մեղադրվում է մաֆիոզ գործունեության, ֆինանսական խարդախությունների ու հանցագործությունների մեջ: Հաղորդվում է, որ Կոնդելլոն ձերբակալվել է հայրենի բնակավայրում` Ռեջո դի Կալաբրիա քաղաքում, որտեղ նա գլխավորում էր Կոնդելլո, Իմերտի եւ Ֆոնտանա մաֆիոզ ընտանիքների ղեկավարների հավաքը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.