Logo

Articles

Ոստիկանները ձերբակալել են թմրավաճառների

zenq 5Ոստիկանները ձերբակալել են երեք անձանց, երբ նրանց տանից մոտ 400 հազար դոլար արժողությամբ օփիում, հերոին եւ մետամֆետամին են հյատնաբերել: Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թամ Լորընցի խոսքով, 25-ամյա Բրայըն Գարսիայի, 28-ամյա Էրիկ Գասթելըմի եւ 50-ամյա Հոսե Գարսիայի դեմ մեղադրանք են առաջադրել: Ոստիկանները Լոս Անջելեսի 6600 block of North Figueroa Street հասցեում գտնվող նրանց տանից հայտնաբերել են 20 փաունդ օփիում, երկու փաունդ հերոին եւ 1,5 փաունդ մետամֆետամին, կանխիկ 5 հազար դոլար, չորս միավոր զենք: Նրանք թմրանյութը վաճառել են Գլենդելի մի քանի բանկիչների եւ լուրջ ցանց էին ստեղծել: Բրայըն Գարսիան եւ Գաստելըմն ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ Խոսե Գարսիայի համար 102 հազար դոլար գրավի գումար է նշանակվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.