A+ A A-

09 August 2012

Standard Chartered բանկը մեծ տուգանքներ կվճարի

chartered 7Բրիտանական Standard Chartered բանկը, որ Միացյալ Նահանգների կողմից կասկածվում է Իրանի հետ գործառությունների մեջ, կարող է վճարել 700 միլիոն դոլար` ամերիկյան իշխանությունների հետ հակամարտությունը կարգավորելու համար: Նույնքան գումար ավելի վաղ վճարել էր HSBC բանկը, որին ԱՄՆ Սենատը մեղադրում էր թմրավաճառներին ու ահաբեկիչներին ամերիկյան շուկա մտցնելու մեջ: Միեւնույն ժամանակ Նյու Յորք նահանգի ֆինանսների վարչության մեղադրանքներից Standard Chartered-ի կապիտալիզացիան նվազել է 17 մլրդ դոլարով: Ներդրումային մենեջեր Ջեյմս Բիվենն ասում է. –Այժմ շուկաները հանգում են այն կարծիքին, որ բանկը ամենայն հավանականությամբ կպրծնի տուգանքով: Թեպետ մինչեւ օգոստոսի 15-ը, երբ Standard Chartered-ի ղեկավարությունը հանդիպելու է Նյու Յորքի իշխանություններին, հստակ որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Պարզվել է, որ ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են Նյու Յորքի գրասենյակի եւ բանկի բրիտանական կենտրոնակայանի նամակագրությունը: Հրապարակված նամակներից մեկում Standard Chartered-ի ամերիկյան մասնաճյուղը նախազգուշացնում է Լոնդոնում նստող ղեկավարությանը` Իրանի հետ գործարքների ապօրինության մասին: Բրիտանացիները պատասխանել էին. -Ո՞վ եք դուք, հիմար ամերիկացիներ, որ մեզ ու ամբողջ աշխարհին ասեք, թե մենք չենք կարող աշխատել Իրանի հետ: Read more

Կալանավորները փորձել են փախչել աղբի պարկերով

parker 3Բրազիլիայի Delegacia de Furtos բանտից երկու դատապարտյալ փորձել են փախչել աղբի համար նախատեսված պարկերով, սակայն նրանց փորձն անհաջողության է մատնվել: Իրավապահների փոխանցմամբ, 24-ամյա Սինդի դա Կրուզը եւ 18-ամյա Կառլոս Բարբոսան բանտային ընթրիքից հետո կարողացել են աննկատ մտնել աղբի պարկերի մեջ: Նրանց բացահայտել է անվտանգության աշխատակիցը` նկատելով, որ աղբի տոպրակները շարժվում են: Նախ նա մտածել է, որ պարկերում առնետ կա, ցանկացել է համոզվել եւ բացել է դրանք: Տեղի ոստիկանապետը հայտարարել է, որ Delegacia de Furtos բանտից, որտեղ մանր հանցագործներ են պահվում, մշտապես դատապարտյալները փորձում են փախուստի դիմել եւ դա տեղի է ունենում այն պատճառով, որ բանտը գերծանրաբեռնված է: Այժմ հետաքննություն է անցկացվում` պարզելու համար, թե ով է օգնել նրանց մտնել աղբի պարկերը:  Read more

Կողոպուտն ավարտվեց մահով

riteaide 6Լոնգ Բիչում Rite Aid խանութի կողոպուտն ավարտվել է հրաձգությամբ : Կասկածյալներից մեկը սպանվել է, երկրորդը ծանր վիրավորվել, իսկ երրորդին հաջողվել է փախուստի դիմել: Միջադեպը տեղի է ունեցել San Antonio Drive-ում գտնվող խանութում, Atlantic Avenue-ի մերձակայքում: Երեք կասկածյալներ գիշերը ժամը 1-ի սահմաններում, զինված եւ դիմակավորված մտել են Rite Aid խանութ: Նրանք կողոպտել են խանութը, ապա դուրս գալիս կողոպտել փողոցով պատահաբար անցնող մի կնոջ եւ փախուստի դիմել: Ոստիկանությունը հետապնդել է կասկածյալներին: Լոնգ Բիչի ոստիկանապաետ Ջիմ ՄքԴոննելի խոսքով, 4500 block of Cerritos Avenue հասցեի մոտ կասկածյալները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, եւ պատասխան ստացել: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ոստիկանությունը որոնում է երրորդ անձին, ով սեւամորթ, միջահասակ տղամարդ է: Կասկածյալների անունները չեն հաղորդվում:   Read more

Մահապատժի է ենթարկվել մտավոր հետամնացը

Marvin 5Թեքսասում մահապատժի է ենթարկվել մտավոր հետամնաց մի տղամարդ: Մահապատիժն իրականացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է բավարարել դատավճռի վերաբերյալ վերջին բողոքարկումը: 54-ամյա Մարվին Ուիլսընը սպանվել է մահացու ներարկման միջոցով: Ուիլսընին դատապարտել են 1992թ. ոստիկանության ինֆորմատոր Ջերի Ուիլյամսի սպանության համար: Այդ ժամանակ Ուիլսընին ձերբակալել էին կոկաին պահելու մեղադրանքով: Գրավի դիմաց դուրս գալով` իր ձերբակալության համար նա մեղադրել էր Ուիլյամսին ու մեղսակցի հետ հարձակվել նրա վրա: Ինֆորմատորին ծեծել էին, այնուհետեւ սպանել: Հաջորդը օրը Ուիլսընին ձերբակալել էին: 2004-ին հոգեբանական թեստը հաստատել է, որ Ուիլսընի IQ-ն կազմում է 61 բալ` անհրաժեշտ 70-ի փոխարեն: Թեստի արդյունքներով փաստաբանները փորձել են հասնել մահապատժի կասեցմանը:  Read more

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր հայ վարորդին

Lopez 9Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր հայ վարորդին: Աստղը նախկին վարորդին մեղադրում է շանտաժի մեջ, հայտնելով, որ նա պահանջում է 2,8 միլիոն դոլար, մեքենայի մեջ պատահական լսած զրույցը չհրապարակելու համար: TMZ-ի փոխանցմամբ, ավելի վաղ Լոպեսի նախկին վարորդ Հակոբ Մանուկյանը ինքն է ցանկացել դատի տալ երգչուհուն եւ նրա գործակալ Բենի Մեդինային: Նա վստահեցնում է, որ Մեդինան քննադատում էր իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացությունը, իսկ Լոպեսին մեղադրել է աշխատանքից ստիպողաբար հեռացման եւ աշխատանքային պայմանագրի ու վճարման պայմանների խախտման մեջ: Ջենիֆեր Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել Մանուկյանի դեմ: Հայցաչափը կազմում է 20 միլիոն դոլար: Աստղը վստահեցնում է, որ Մանուկյանը բազմիցս հարբած նստել է ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության եւ պաշտպանության ծառայությունը, որի համար հավելավճար է պահանջել: Read more

Երջանիկ կատուն

cat 5Միչիգանի Բլաքմեն Թաունշիփ բնակավայրում ապրող կատուն իրապես 9 կյանք ունի: Տիրոջ խոսքով, Բեյբի մականունով կատուն տուն է վերադարձել գլխի մեջ նետով, որը մտել էր գանգի մի հատվածից եւ դուրս եկել մյուս կողմից: Կատվին հետազոտել են Միչիգանի պետական համալսարանի անասնաբուժական կլինիկայում: Ըստ մասնագետների, նա իսկապես բախտավոր կատու է, քանի որ նետը կենսական նշանակության որեւէ օրգան չի վնասել: Բեյբին վիրահատության է ենթարկվել եւ այժմ ապաքինվում է, իսկ տեղական ոստիկանությունը որոնում է  նետաձիգին, ով մահափորձ էր կատարել Բեյբի մականունով կատվի դեմ: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel