Logo

Articles

Կողոպուտն ավարտվեց մահով

riteaide 6Լոնգ Բիչում Rite Aid խանութի կողոպուտն ավարտվել է հրաձգությամբ : Կասկածյալներից մեկը սպանվել է, երկրորդը ծանր վիրավորվել, իսկ երրորդին հաջողվել է փախուստի դիմել: Միջադեպը տեղի է ունեցել San Antonio Drive-ում գտնվող խանութում, Atlantic Avenue-ի մերձակայքում: Երեք կասկածյալներ գիշերը ժամը 1-ի սահմաններում, զինված եւ դիմակավորված մտել են Rite Aid խանութ: Նրանք կողոպտել են խանութը, ապա դուրս գալիս կողոպտել փողոցով պատահաբար անցնող մի կնոջ եւ փախուստի դիմել: Ոստիկանությունը հետապնդել է կասկածյալներին: Լոնգ Բիչի ոստիկանապաետ Ջիմ ՄքԴոննելի խոսքով, 4500 block of Cerritos Avenue հասցեի մոտ կասկածյալները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, եւ պատասխան ստացել: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ոստիկանությունը որոնում է երրորդ անձին, ով սեւամորթ, միջահասակ տղամարդ է: Կասկածյալների անունները չեն հաղորդվում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.