Logo

Articles

Մահապատժի է ենթարկվել մտավոր հետամնացը

Marvin 5Թեքսասում մահապատժի է ենթարկվել մտավոր հետամնաց մի տղամարդ: Մահապատիժն իրականացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է բավարարել դատավճռի վերաբերյալ վերջին բողոքարկումը: 54-ամյա Մարվին Ուիլսընը սպանվել է մահացու ներարկման միջոցով: Ուիլսընին դատապարտել են 1992թ. ոստիկանության ինֆորմատոր Ջերի Ուիլյամսի սպանության համար: Այդ ժամանակ Ուիլսընին ձերբակալել էին կոկաին պահելու մեղադրանքով: Գրավի դիմաց դուրս գալով` իր ձերբակալության համար նա մեղադրել էր Ուիլյամսին ու մեղսակցի հետ հարձակվել նրա վրա: Ինֆորմատորին ծեծել էին, այնուհետեւ սպանել: Հաջորդը օրը Ուիլսընին ձերբակալել էին: 2004-ին հոգեբանական թեստը հաստատել է, որ Ուիլսընի IQ-ն կազմում է 61 բալ` անհրաժեշտ 70-ի փոխարեն: Թեստի արդյունքներով փաստաբանները փորձել են հասնել մահապատժի կասեցմանը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.