amga.tv

Switch to desktop Register Login

17 July 2012

Բախումներ Թուրքիայում

tur 5Թուրքիայի խորհրդարանի Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը որոշել էր հուլիսի 14-ին Դիրաբեքիրում Քրդական հարցի ժողովրդավարական ճանապարհով լուծելու պահանջով հանրահավաք անցկացնել: Դիարբեքիրի քաղաքապետարանը, սակայն, հանրահավաքի անցկացումը չի արտոնել, ինչի պատճառով էլ բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Անադոլու գործակալության փոխանցմամբ, անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 87 մարդ: Նրանցից 12-ը 18 տարեկանից ցածր անձինք են: Բախումների ընթացքում ընդհանուր առմամբ վնասվածքներ է ստացել 79 մարդ, որոնցից 23-ը ոստիկան: Վիրավորների թվում նաեւ պատգամավորներ կան: Քուրդ պատգամավորները նաեւ նստացույց էին կազմակերպել` պահանջելով քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումը: Read more

Գլեն Բերյանին քնեցրել եւ տարել են անտառ

qrj 7Գորշ արջը, որը Լոս Անջելեսի արվարձաններում սննդամթերք էր որոնում, շշմեցվել եւ տեղափոխվել է անտառ, այսպիսով, վերջ դնելով այն քննարկումներին` արդյոք թույլատրելի էր, որ արջը շրջեր փողոցներով: Գլենդելի բնակչությունը, որն աշխարհում ամենամեծ հայկական համայնքներից է, արջին անվանել է Գլեն Բերյան` հետեւելով հայկական ազգանունների "յան" վերջավորության ավանդույթին: Կալիֆոռնիայի համապատասխան վարչությունից հաղորդել են, որ Գլեն Բերյանը խաղաղ քնել է եւ նրան ապահով վերադարձրել են անտառ: The Los Angeles Times-ի փոխանցմամբ` արջին նախորդ շաբաթ վեց անգամ տեսել են միայնակ թափառելուց, իսկ կիրակի առավոտյան նրան տեսել են վերջին անգամ: Արջին ավելի վաղ տարել էին առնվազն 25 մղոն դեպի Լոն Անջելեսի Ազգային արգելոց, սակայն կենդանուն հաջողվել էր վերադառնալ քաղաք: Read more

Գլենդելում 10 վարորդի են ձերբակալել

dre 5Գլենդեյլում անցած շաբաթվա ընթացքում ձերբակալվել են մեկ տասնյակ վարորդներ ալկոհոլի կամ այլ նյութի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Գլենդելի ոստիկանության սերժանտ Ռիչարդ Ֆիլիպսի 10 անձանցից 9-ին ձերբակալել են ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, իսկ մեկ ձերբակալված եղել է ամենայն հավանականությամբ, թմրանյութի ազդեցության տակ: Brand Boulevard-ի եւ Milford Street-ի խաչմերուկում գտնվող անցակետում ոստիկանները սթափության 25 թես են անցկացրել: Ոստիկանությունն ընդամենը կանգնեցրել է 679 տրանսպորտային միջոց, 8 մեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ, եւս երեք վարորդների ձերբակալել են այլ կարգի խախտումների համար: Ամսվա սկզբից ձերբակալվել են 20-ից ավելի վարորդներ` ճանապարհների վրա վթարների թիվը նվազեցնելու ծրագրի շրջանակներում: Read more

Լեհաստանում մոլեգնում է մրրիկը

torn 6Լեհաստանի հյուսիսը հուլիսի 15-ին հայտնվել է տարերքի հարվածների տակ. երկրի տարածքում միանգամից մի քանի հզոր տորնադոներ են տեղի ունեցել: Քամու արագությունը եղել է 200կմ/ժ: Մեկ մարդ զոհվել է, 10-ը` ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ճանապարհներին ընկած են ծառեր, կտրվել են էլեկտրաէներգիայի լարերը: Աղետի հետեւանքները շուրջօրյա ռեժիմով աշխատում են հազարավոր փրկարարներ: Տեղական լրատվամիջոցները փոխանցում են, որ մրրիկը վնասել է էլեկտրաէներգիայի լարերը եւ սոճիների 400 հեկտար անտառ: Ուժեղ քամին ուղեկցվում է անձրեւներով եւ հեղեղներով: -Մենք տորնադոյի հենց կենտրոնում ենք: Սկզբում մենք աղմուկ լսեցինք, այնուհետեւ սկսվեց կայծակը, ուժեղ քամին: Հետո ամեն ինչ լռեց: Ես կարծեցի, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն որոշ ժամանակ անց տեսանք մոտեցող մրրիկը,- նշել է տուժածներից մեկը: Գրեթե ամբողջությամբ ավերվել են տասնյակ շինություններ: Տապալված ծառերի պատճառով որոշ ճանապարհներ փակ են: Մի քանի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Ներկայում փողոցներում աշխատում են փրկարարական ուժեղացված ջոկատները: Նրանք հավաքում են փողոցների աղբն ու վերականգնում հոսանքագծերը: Տորնադոյի հետեւանքները կհաջողվի լիովին վերացնել միայն շաբաթվա վերջին: Read more

Քենթաքիում երեխան սպանել է հորը

hayr 5Քենթաքի նահանգում 3 տարեկան երեխան գտել է հոր լիցքավորված ատրճանակը եւ պատահաբար սպանել հորը: Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանության սերժանտ Ջերրի Գուդվինը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Սալեմ քաղաքում: 33-ամյա տղամարդը այստեղ է եկել հարեւան Ինդիանա նահանգից, ընտանիքի հետ, իսկ ողբերգության պահին տանը եղել են նաեւ նրա կինն ու անչափահաս մի բարեկամ: Մայքլ Թեյլեսը հեռուստացույց դիտելիս է եղել, եւ ինչ-որ պահ զենքը թողել է առանց վերահսկողության, եւ այն գտել է երեք որդիներից կրտսերը: Երեխան քաշել է ձգանն ու անկանոն կրակոցներ արձակել` դատարկելով ողջ պահունակը: Կրակոցների արդյունքում հայրը հրազենային վնասվածքներ է ստացել եւ տեղում մահացել է: Ոստիկանությունը հայտնել է, որ Փեյլեսը տան վերանորոգմամբ էր զբաղվում եւ դրա համար էլ  Ինդիանայից ժամանել էր Քենթաքի: Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ, սակայն նրանք հակված են տեղի ունեցածը դժբախտ պատահար որակել: Read more

Օբամային սպանելու մտադրություն ունեցողին դատեցին

uzbek 4Ուզբեկստանի քաղաքացի Ուլուգբեկ Կոդիրովը, ով մեղադրվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու դավադրության մեջ, Ալաբամա նահանգի դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Associated Press-ի փոխանցմամբ, 2012թ. փետրվարին 22-ամյա Ուլուգբեկն իրեն մեղավոր էր ճանաչել ԱՄՆ նախագահի սպանություն կազմակերպելու մեջ: Նա պատմել էր, թե 2011թ. հուլիսի շփումների մեջ է եղել Էմիր մականունով ոմն անձի հետ, ով Ուզբեկստանի իսլամական շարժում խմբավորման ներկայացուցիչ էր: Նրանք քննարկել են ԱՄՆ նախագահի սպանության փորձը: Խոստովանելով մեղքը` Կոդիրովը խուսափել է ցմահ ազատազրկումից, գործարքի գնացել արդարադատության հետ` արժանանալով մեղմ պատժի: Read more

0լիմպիական նոր համազգեստները կարվելու են ԱՄՆ-ում

ham 4Վեց դեմոկրատ սենատորներ հայտարարել են, թե հաջորդ շաբաթ նոր օրինագիծ են ներկայացնելու, ըստ որի օլիմպիական խաղերի հանդիսավոր համազգեստը պետք է կարված լինի ԱՄՆ տարածքում: Օրենսդրական նախաձեռնությունը հետեւել է սկանդալին, որն առաջացել էր մամուլի հրապարակումներից հետո: Պարզվել էր, որ Ռալֆ Լորենի Պոլո դիզայներական տան կարած օլիմպիական համազգեստը կարվել է Չինաստանի տարածքում: Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հերրի Ռիդը հայտարարել է, թե աութսորսինգի որոշումը բացարձակապես սխալ է, հաշվի առնելով, որ ԱՄՆ տեքստիլ արդյունաբերության հետ կապված ամերիկացիները աշխատանքի խիստ կարիք ունեն: Սկանդալին անդրադարձել է նաեւ օլիմպիական կոմիտեն, որը նշել է, թե 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերում ԱՄՆ մարզիկների համազգեստը կարված կլինի երկրի տարածքում: Կոմիտեն հայտնել է, որ հիմա չեն հասցնի նորը կարել, Լոնդոնի օլիմպիական խաղերը սկսվելու են հուլիսի 27-ին: Read more

ԱՄՆ նախագահի նոր թեկնածու

tea 5ԱՄՆ-ում նախընտրական մրցապայքարին է միացել եւս մեկ պաշտոնական թեկնածու: Նա հաղթանակի ոչ մի հնարավորություն չունի, սակայն կարող է ազդել վերընտրվել ցանկացող նախագահ Բարաք Օբամայի եւ նրա հիմնական մրցակից Միթ Ռամնիի միջեւ պայքարի արդյունքների վրա: ԱՄՆ Կանաչների կուսակցությունը Բալթիմորում կայացած համագումարին նախագահի պաշտոնում իր կուսակցությունից պաշտոնապես առաջադրել է 62-ամյա Ջիլ Սթայնին: Պրոֆեսիոնալ բժիշկը եւ քաղաքական գործիչը, որը հանդես է գալիս գործազրկության դեմ պայքարի եւ շրջակա միջավայրի պահպանության կարգախոսներով, կարող է խլել դեմոկրատական ընտրազանգվածի առավել լիբերալ մասի ձայները: Հարրդի համալսարանի բժշկական դպրոցի սան Սթայնը 2012-ի նախագահական ընտրությունների է գնում Նոր կանաչ քաղաքականություն անվանումը կրող ծրագրով: Այն նախատեսում է երկրի ռազմական բյուջեի 1/3-ով կրճատում, բոլոր քաղաքացիներին զբաղվածության եւ բժշկական ապահովագրության պետական երաշխիքի ապահովում, ինչպես նաեւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների լայն կիրառում: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version