Logo

Articles

Բախումներ Թուրքիայում

tur 5Թուրքիայի խորհրդարանի Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը որոշել էր հուլիսի 14-ին Դիրաբեքիրում Քրդական հարցի ժողովրդավարական ճանապարհով լուծելու պահանջով հանրահավաք անցկացնել: Դիարբեքիրի քաղաքապետարանը, սակայն, հանրահավաքի անցկացումը չի արտոնել, ինչի պատճառով էլ բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Անադոլու գործակալության փոխանցմամբ, անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 87 մարդ: Նրանցից 12-ը 18 տարեկանից ցածր անձինք են: Բախումների ընթացքում ընդհանուր առմամբ վնասվածքներ է ստացել 79 մարդ, որոնցից 23-ը ոստիկան: Վիրավորների թվում նաեւ պատգամավորներ կան: Քուրդ պատգամավորները նաեւ նստացույց էին կազմակերպել` պահանջելով քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.