Logo

Articles

Գլեն Բերյանին քնեցրել եւ տարել են անտառ

Created on Tuesday, 17 July 2012 02:59 Written by AMGA TV

qrj 7Գորշ արջը, որը Լոս Անջելեսի արվարձաններում սննդամթերք էր որոնում, շշմեցվել եւ տեղափոխվել է անտառ, այսպիսով, վերջ դնելով այն քննարկումներին` արդյոք թույլատրելի էր, որ արջը շրջեր փողոցներով: Գլենդելի բնակչությունը, որն աշխարհում ամենամեծ հայկական համայնքներից է, արջին անվանել է Գլեն Բերյան` հետեւելով հայկական ազգանունների "յան" վերջավորության ավանդույթին: Կալիֆոռնիայի համապատասխան վարչությունից հաղորդել են, որ Գլեն Բերյանը խաղաղ քնել է եւ նրան ապահով վերադարձրել են անտառ: The Los Angeles Times-ի փոխանցմամբ` արջին նախորդ շաբաթ վեց անգամ տեսել են միայնակ թափառելուց, իսկ կիրակի առավոտյան նրան տեսել են վերջին անգամ: Արջին ավելի վաղ տարել էին առնվազն 25 մղոն դեպի Լոն Անջելեսի Ազգային արգելոց, սակայն կենդանուն հաջողվել էր վերադառնալ քաղաք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.