Created on Tuesday, 12 June 2012 04:07
Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը կարող է մինչեւ 2014թ. իջեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը: Այս մասին ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ: Bloomberg-ի փոխանցմամբ, S&P-ն հաստատել է ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը АА+ մակարդակի վրա, սակայն գործակալությունը որոշել է իջեցնել այն: Մինչեւ անցյալ տարվա օգոստոս ԱՄՆ-ը ուներ ամենաբարձր AAA վարկանիշ, սակայն գործակալությունն այն իջեցրեց, ինչը խուճապ առաջացրեց համաշխարհային շուկայում: Դա պատմության մեջ ԱՄՆ վարկանիշի առաջին իջեցումն էր: ԱՄՆ վարկանիշի կանխատեսումը բացասական էր, ինչը նշանակում էր, որ առաջիկա 1-1.5 տարում հնարավոր է վարկանիշի նոր իջեցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը սպառնացել է հաջորդ տարի իջեցնել ԱՄՆ սուվերեն վարկային վարկանիշը, եթե Վաշինգտոնը չկարողանա կրճատել բյուջետային դեֆիցիտը: