Created on Friday, 02 November 2012 02:50 Written by AMGA TV
ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայության գործակալները Մեքսիկայի հետ սահմանին կանխել են թմրավաճառների կողմից սահմանային չորսմետրանոց պարիսպը մեքենայով անցնելու փորձը: Սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Սփենսըր Թիփեթսը հայտնել է, որ ամենագնացը գտել են կոլորադո գետից 5 մղոն դեպի արեւմուտք, Արիզոնայի սահմանի մոտ: Նոյեմբերի 1-ի գիշերը Կալիֆոռնիայի հարավ-արեւելքում պարեկները պարսպի մոտ նկատել են ինքնաշեն հարթակներ եւ դրանց վրա բարձրացած արծաթագույն Ջիփ Չերոկի մակնիշի մեքենա: Ընդ որում մի քանի հոգի փորձել են մեքենան հրել առաջ, բայց ոչ մի կերպ չեն կարողացել այն տեղաշարժել: Նկատելով սահմանապահներին` նրանք թողել են մեքենան եւ հեռացել Մեքսիկա: Ոչ ոք չի ձերբակալվել: Մեքենան դատարկ է եղել, սակայն սահմանապահները կասկածներ ունեն, որ դրա տերերը տեղացի թմավաճառներ են, որոնց փորձել են թմրանյութերի խմբաքանակ տեղափոխել ԱՄՆ: Տվյալ հատվածը զուրկ է բուսականությունից եւ Յումայի մասնաճյուղի գործակալների համար հեշտ է գտնել թմրավաճառներին: 2011թ. ապրիլին ոստիկանները ձերբակալել էին այդ մեթոդի առաջին կիրառողներին, որոնք փիքափով արդեն հասցրել էին անցնել սահմանը հարթակների վրայով: