A+ A A-

ԱՄՆ արեւելյան ափը «Սենդիից» հետո

 sandy 6ԱՄՆ արեւելյան ափը ավերիչ Սենդի փոթորկից հետո պատերազմի դաշտ է հիշեցնում: Արդեն այսօր մասնագետները փոթորկի հասցրած վնասը համեմատում են Կատրինայի հասցրած վնասի հետ, ընդ որում, այժմ իշխանություններն ավելի քան լավ էին նախապատրաստվել փոթորկին: Այդուհանդերձ, զոհերից խուսափել չի հաջողվել: Պաշտոնապես հաստատվել է 59 մարդու մահ, ընդ որում, նրանց մեծ մասը Նյու Յորք նահանգում, որն իր վրա է կրել աղետի ամենուժգին հարվածը: Վերջին տվյալներով` ԱՄՆ-ում առանց էլեկտրականության է մնացել 6,5 մլն մարդ, միայն Նյու Յորքում կես միլիոն: Փոթորկի պատճառով Քուինսում բռնկված հրդեհը 111 տուն է ոչնչացրել, եւս 20 տուն մեծապես տուժել է: Հեղեղված եւ միեւնույն ժամանակ այրվող տներում արգելափակված 25 մարդկանց փրկարարները տարհանել են նավակներով: Բարեբախտաբար, զոհեր չկան: Թեպետ փոթորիկն արդեն հեռացել է դեպի Կանադա, սակայն, իշխանություններից առնվազն շաբաթներ կպահանջվեն ավերածությունների հետքերը մաքրելու համար: Արդեն այսօր բացվել են Նյու Յորքի Ջան Քենեդու անվան միջազգային օդանավակայանը եւ հարեւան Նյու Ջըրզի նահանգի Նյուարք միջազգային օդանավակայանը, սակայն Լա Գարդիա օդանավակայանը դեռ փակ կմնա.: Աշխատանքներն է վերսկսել Նյու Յորքի ֆոնդային բորսան եւ հասարակական տրանսպորտի մի մասը, թեպետ հարյուրավոր տաքսներ մնացել են ջրի տակ եւ վերանորոգման կարիք ունեն: Սենդի փոթորիկը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի տնտեսության աճի վրա, քանի որ այն կաթվածահար է արել ԱՄՆ-ի արեւելյան ափի արտադրական հզորությունները: Փոթորիկը կարող է հանգեցնել չորրորդ եռամսյակում 25 միլիարդ դոլարի արտադրական կորուստների, նաեւ ԱՄՆ համախառն ներքին արդյունքի աճի կրճատման 0,6 տոկոսով: Փոթորիկը նաեւ լուրջ քաղաքական դիվիդենտներ է բերել նախագահ Օբամային, ով հանրապետական նահանգապետ Քրիս Քրիսթիի խոստովանմամբ, իրեն պահել է իրական առաջնորդին վայել կերպով: Օբաման այսօր մեկնել է Նյու Ջըրզի՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel