A+ A A-

Օբաման եւ Ռամնին հանգստյան օրերին չեն հանգստացել

romob 4Ընտրություններից 9 օր առաջ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ ակտիվացնում են իրենց քարոզչական այցերի ինտենսիվությունը: Բարաք Օբաման հանգստյան օրերին եղել է Նյու-Հեմփշիրում՝ հավաքվածներին վստահեցնելով, որ իր մրցակցի խոստացած հարկերի նվազումը միջին դասին չի վերաբերելու, այլ միայն ամենահարուստ ամերիկացիներին: Օբաման ասել է, որ Ռամնին արդեն վարվել է այդպես՝ լինելով Մասաչուսեթսի նահանգապետ: -Մեր երկիրը չափազանց առաջ է գնացել, որպեսզի հետ շարժվի: Մենք մեզ չենք կարող թույլ տալ վերադառնալ այն քաղաքականությանը, որ երկիրը հասցրեց այս խառնաշփոթին: Մենք պետք է շարունակենք այն քաղաքականությունը, որը մեզ կհանի դրանից: Մենք պետք է առաջ ընթանանք, այդ պատճառով էլ ես երկրորդ ժամկետի եմ գնում,- ասել է Օբաման: Հանրապետական Միթ Ռամնին քարոզարշավ է անցկացրել Ֆլորիդայում՝ ընտորղներին համոզելով, որ Բարաք Օբամայի հայացքները նեղ են եւ նա ընդունակ չէ զբաղվել երկրի առջեւ ծառացած լուրջ տնտեսական խնդիրներով: -Սա կարեւոր ընտրության ժամանակ է, կարեւոր հետեւանքների, կարեւոր քվեարկության: Միեւնույն ժամանակ մեր նախագահը մանր բանրի մասին է խոսում, իսկ մենք ասում ենք այն, ինչ կարեւոր է: Մեր կողմնակիցների շարքերը ստվարանում են, նրանք ցնցելու են երկիրը եւ նոյեմբերին մենք հաղթելու են,- իր հերթին ասել է Միթ Ռամնին: Նշենք, որ երկու թեկնածուներն էլ փոփոխել են հանդիպումների գրաֆիկը Սենդի փոթորկի պատճառով:  

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel