Created on Thursday, 18 October 2012 23:23
ԱՄՆ կառավարությունը հայտնել է, թե նոր տների շինարարությունը սեպտեմբերին աճել է վերջին չորս տարիերի ամենաբարձր մակարդակին: Փորձագետների կարծիքով, դա վկայում է ոլորտի վերականգնման սկզբի մասին: Կառավարությունը հայտնել է, որ երկրում շինարարության տեմպերն աճել են 15 տոկոսով: Տարեկան ցուցանիշը կազմում է 872 հազար տուն, ինչը ամենաբարձրն է սկսած 2008թվականից: Բնակարանային ոլորտը ԱՄՆ տնտեսության կարեւորագույն սեգմենտ է եւ դանդաղ աճում է 2008-2009 թվականների խորը ռեցեսիայից, եբ միլիոնավոր ամերիկացիներ կորցրեցին աշխատանքը, զրկվեցին տներից: Շուկա բաց թողնվեց առգրավված տների մեծ քանակություն եւ նոր տների շինարարությունը կտրուկ նվազեց: