A+ A A-

Սիրիայում կառավարական ինքնաթիռ է խփվել

elicop 4Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռը, որը խփվել էԻդլիբ նահանգի Մաարետ ալ-Նուման քաղաքի վրա, պայթել է օդում: Սիրողական տեսագրության կադրերում, որոնք արվել են դեպքի վայրում, երեւում է, թե ինչպես է խփված ուղղաթիռը պտտվելով իջնում, իսկ ապստամբները շարունակում են այն գնդակոծել: Դրանից հետո ուղղաթիռը պայթում է օդում: Մաարետ ալ- Նուման քաղաքի ապստամբները պնդում են, որ այդ ուղղաթիռի ոչնչացումից հետո, քաղաքի հարավում նրանք եւս մեկ ուղղաթիռ են խփել, սակայն երկրորդի վերաբերյալ ապացույցներ դեռ չկան: Բնակավայրից 10 կմ հարավ շարունակվում են կատաղի մարտեր մղվել կառավարական բանակի եւընդդիմադիր զինված խմբավորումների միջեւ: Ապստամբները դեռ կարողանում են հետ մղել Բաշար Ասադի զորքերի հարձակումները, որոնք փորձում են վերականգնել ռազմավարական կարեւորագույն դիրք ունեցող քաղաքի վերահսկողությունը: Քաղաքի համար ճակատամարտ է մղվում հոկտեմբերի սկզբից, երբ ապստամբները քաղաքը գրավեցին: Սիրիայի կառավարական ուժերը փորձում են հետ գրավել քաղաքը, քանի որ այն գտնվում է Հալեպը եւ Դամասկոսը կապող մայրուղու վրա:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel