A+ A A-

Օբաման հաղթեց երկրորդ բանավեճում

obamaw 4Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի եւ Միթ Ռամնիի միջեւ տեղի ունեցավ երկրորդ բանավեճը: CNN-ի անցկացրած հարցման համաձայն, հեռուստադիտողների 46 տոկոսի կարծիքով հաղթանակ է տարել Օբաման, 39 տոկոսն էլ ձայն է տվել Ռամնիին: Սպասվում է, որ այս հաղթանակը Օբամային զգալի ձայներ կբերի չկողմնորոշված ընտրողների թվից: Բանավեճի 2-րդ ռաունդն անցնում էր Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում, որի ընթացքում 82 չկողմնորոշված ընտրող հարցեր էին ուղղում թեկնածուներին: Այս բանավեճում Օբաման կարծես թե հաշվի էր առել հոկեմբերի 3-ի առաջին բանավեճի սխալները եւ բավական ագրեսիվ մարտավարություն էր ընտրել, մեղադրանքներ էր հղում հակառակորդի հասցեին, չէր խուսափում նրան արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերում անտեղյակության մեջ մեղադրելուց: Անդրադառնալով երկրի հարկային քաղաքականությանը, նախագահ Օբաման ասել է հանրապետական իր մրցակից Ռամնիին, որ հարուստներին հարկային արտոնությունների տրամադրումը, կավելացնի երկրի բյուջեի պակասորդը եւ ծանր բեռ կդառնա շարքային ամերիկացիների համար: Ռամնին սակայն արձագանքել է՝ մեղադրելով նախագահին հարուստների կողմից վճարվող հարկադրույքը բարձրացնելու ցանկություն ունենալու մեջ եւ նշելով, որ հարկային իր ծրագիրը կհանգեցնի աշխատատեղերի ավելացմանն ու հավասարակշռված բյուջեի ձեւավորման: Նախագահի թեկնածուներն առճակատվել են նաեւ էներգետիկայի եւ ներգաղթի հարցերում: Ռամնին, մասնավորապես նշել է, թե ապօրինի ներգաղթյալներին պետք է զրկել աշխատելու հնարավորությունից, սակայն ԱՄն-ում ծնված երեխաներին պետք է քաղաքացիություն շնորհել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին առաջին բանավեճի արդյունքում հաղթող էր ճանաչվել Ռամնին:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel