A+ A A-

Հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում

armair 4Հայկական ինքնաթիռը, որ մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիայում բնակվող հայերի համար, այսօր վաղ առավոտյան վայրէջք է կատարել Թուրքիայում՝ Էրզրումի միջազգային օդանավակայանում: Վաղ առավոտից թուրքական եւ ռուսական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել, թե հայկական ինքնաթիռին հարկադրաբար՝ կործանիչների ուղեկցությամբ են ստիպել վայրէջք կատարել եւ խուզարկել են բեռնափոխադրումներով զբաղվող Air Armenia ավիաընկերության ԱՆ-32 ինքնաթիռը: Նշենք, որ Թուրքիան եւ Սիրիան փակել են օդային տարածքներն իրար համար: Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկություն տարածեց, որ վայրէջքի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս մեկ շաբաթ առաջ եւ այն պլանային եղել է: Էրզրումի օդանավակայանում հայկական ինքնաթիռն անցկացրել է ութ ժամ,, որի ընթացքում թուրք սահմանապահները ստուգել են բեռը եւ համոզվել, որ արգելված բեռներ չկան: Նշենք, որ Օգնիր եղբորդ նախաձեռնությունը մոտ 40 տոննա օգնություն էր ուղարկում սիրահայերին՝ ուղարկելու ձավար, շաքարավազ, ձեթ, յուղ, ջեմ, մակարոնեղեն եւ պահածոներ: Թուրքիայում ստուգումն անցնելուց հետո հայկական ինքնաթիռը թռիչք է կատարել Հալեպ ե բարեհաջող վայրէջք կատարել՝ բեռը հասցնելով հայ համայնքին:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel